Մոսկվան այսօր կպատասխանի անվտանգության երաշխիքների վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկներին
Ռուսաստանը պատասխան է պատրաստել ԱՄՆ-ի ուղերձին անվտանգության երաշխիքների շուրջ երկխոսության շրջանակներում, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը իտալացի գործընկեր Լուիջի դի Մաիոյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք ավարտում ենք ամերիկյան նամակի վերլուծությունը: Հուսով եմ, որ շատ մոտ ապագայում դուք կիմանաք, թե ինչպես կզարգանա իրավիճակը: Համենայն դեպս այսօր մենք այս նամակը կուղարկենք ամերիկյան կողմին»,- Լավրովի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն:
Նախարարը նշել է, որ ռուսական կողմը մտադիր է փաստաթուղթը հրապարակել Վաշինգտոն՝ թղթային և էլեկտրոնային տարբերակով ուղարկելուց մի քանի ժամ անց. «Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է, որպեսզի մեր երկրների քաղաքացիական հասարակության շահագրգիռ անդամները պատկերացնեն, թե ինչ է կատարվում»: