Չեմպիոնների լիգայում հաղթելը շատ դժվար է.Մեսսի
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Չեմպիոնների լիգայի մասին.
«Չեմպիոնների լիգայում հաղթելը շատ դժվար է. Դժվար, քանի որ այս մրցաշարին մասնակցում են լավագույն թիմերը։ Եվ ամեն չնչին մանրուք, ամենափոքր սխալը կարող է հանգեցնել պարտության։
Կարծում եմ՝ մենք ունենք թիմ, որը կարող է փորձել հաղթել Չեմպիոնների լիգան: Մենք ուրախ ենք և հույս ունենք, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Միաժամանակ պետք է հանգստանալ։ Կրկին Չեմպիոնների լիգայում հաղթելը շատ դժվար է։
Լավագույն թիմը միշտ չէ, որ հաղթում է, և պետք է կենտրոնանալ մանրուքների վրա՝ մտածելով, թե ինչպես դառնալ ամենաուժեղ թիմը: Ի վերջո, ամենաուժեղ թիմերն են, որ հասնում են նպատակներին։ Եվ մենք գնում ենք այս ճանապարհով՝ ձգտելով ավելի ուժեղ դառնալ»,- ասել է արգենտինացին ՊՍԺ-ի ամսագրին տված հարցազրույցում։