Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակինՀալեպի հարավում զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցելԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվելԱյսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴՍտացել եմ առաջարկներ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու, ամեն անգամ ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է. Գագիկ ԾառուկյանԹող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը. Արամ Մանուկյան«Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnրՄիացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը. Մարկո ՌուբիոՏոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասինԱլիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբ
Հասարակություն

Տպավորությունն այնպիսին է, որ այս իշխանությանը մարտունակ բանակ պետք չէ․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նկատում է՝ հայկական բանակն այսօր ի վիճակի չէ ինքուրույն պաշտպանել Հայաստանի սահմաններն ու անվտանգությունը, քանի որ պատերազմից հետո գրեթե ոչինչ չի արվել բանակի մարտունակությունն ու սպառազինությունը վերականգնելու ուղղությամբ։

Նա հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նկատեց, որ ԶՈւ-ին բյուջեով հատկացված միջոցները հույս չեն ներշնչում, որ այս տեմպերով կարելի ինչ-որ բան փոխել։

«Կառավարությունը խնդրին բավարար ուշադրություն չի դարձնում, տպավորությունն այնպիսին է, որ այս իշխանությանը մարտունակ բանակ պետք չէ։ Նույնիսկ երբ դատախազների թոշակներն են ավելացնում, մոռանում են, որ կան սպաներ, որոնց խրախուսելը շատ ավելի կարևոր է Հայաստանի համար»,-ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը բացառում է, որ ՀԱՊԿ-ը որևէ կերպ կարող է արձագանքել մեր վրա հարձակմանը։ Նա այս միտքը միամտություն է համարում։

«Խոսքն այն մասին չէ, որ ՀԱՊԿ-ը մեռած կառույց է, այն լավ էլ աշխատում է այնտեղ, որտեղ բոլորի շահերը համընկնում են։ Աշխատեց Ղազախստանի պարագայում»,-ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանի խոսքով, այս փաստի հետ պետք է հաշվի նստել։

«Մնա՞լ ՀԱՊԿ-ում, թե՞ չմնալ։ Իհարկե, մնալ։ Առաջինը չկա այնպիսի կառույց, որ կփոխարինի ՀԱՊԿ-ին, երկրորդը՝ այդ կազմակերպության շրջանակներում կան բազմաթիվ պայմանագրեր, որի շրջանակում մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում, ինչ-որ չափով կարգավորվում է»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Նա որպես անվտանգության երաշխիք կարոևրում է Ռուսաստանի հետ համագործակցությունը։

«Սա գործող հանգամանք է, բայց պատերազմն այստեղ վեր հանեց որոշ պրոբլեմներ՝ Ռուասաստանի հետ սահմանի բացակայությունը ցույց տվեց օժանդակության որոշ լիմիտներ։ Մինչ օրս պատասխան չկա, թե ինչու Վրաստանի օդային տարածքը փակ էր ռազմական բեռնափոխադրումների համար։ Հայաստանի իշխանությունները հաշվարկե՞լ էին դա, թե՞ իրենց համար էլ էր դա անակնկալ։ Մինչ այսօր չկա պատասխան, թե ինչու պատերազմի առաջին երկու շաբաթվա ընթացքում Իրանի օդային տարածքը ևս փակ էր։ Այս գործոնը շեշտակի ազդեցություն ունեցան պատերազմի արդյունքների վրա»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով, եթե Հայաստանի իշխանություններն այս ամենը չէին հաշվարկել, դա մեկ այլ մեղադրանք է, իսկ եթե հաշվարկել էին ու 2020-ի ամռանը Տավուշում գնացել էին «կոնֆլիկտ հրահրելուն», ապա դա մեկ ուրիշ մեղադրանք է կարող է առաջացնել այս իշխանությունների նկատմամբ։