NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տեսանյութ

Լրագրողների հետ նախատոնական հանդիպումն ամենասպասվածն է վարչապետի համար. (տեսանյութ)

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Ամանորի եւ Սուրբ Ծնունդի առթիվ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում լրատվամիջոցների ներկայացուցիչների տոնական ընդունելության ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պարգևատրեց մի շարք լրագրողների ՀՀ կառավարության գործունեությունը մշտապես լուսաբանելու, ինչպես նաեւ ակտիվ համագործակցության համար: ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչներ Հովիկ Աբրահամյանից ստացան ՀՀ վարչապետի հուշանվեր` անվանական ժամացույցով եւ խրախուսվեցին ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

Շնորհավորելով ներկաներին ամանորյա տոների առթիվ՝ կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշեց.

«Հարգելի լրագրողներ, գործընկերներ,

Յուրաքանչյուր Ամանոր ես՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, հանդիպում եմ մեր հանրության տարբեր ներկայացուցիչների հետ՝ միասին քննարկելու անցնող տարվա ձեռքբերումներն ու բացթողումները, ծրագրելու եկող տարվա անելիքները։

Անկեղծորեն պիտի ասեմ, որ ինձ համար ամենասպասված հանդիպումներից մեկը լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ ձեզ հետ հանդիպումն է։ Վստահ եմ, որ անկաշկանդ մթնոլորտում այս հանդիպումները հրաշալի հնարավորություն են՝ միմյանց հետ անկեղծ խոսակցության, որը վստահաբար եւ ինձ համար է կարեւոր, եւ, հույս ունեմ, նաեւ ձեզ համար։

Այսօր՝ տեղեկատվական բազմազան հոսքերի մեր ժամանակներում, ավելի քան պահանջված են այն լրատվամիջոցները, որոնց պրոֆեսիոնալիզմից, անաչառությունից եւ նաեւ քաղաքացիական խիզախությունից է կախված, թե ինչպես են հանրությանը ներկայացվում այս կամ այն փաստը, իրադարձությունը։ Միշտ չէ, որ ես համաձայն եմ եղել ու համաձայն եմ այս կամ այն լրատվամիջոցի որոշ հրապարակումների հետ, որոնք չեն եղել անաչառ եւ փաստարկված։ Այո, երբեմն նաեւ դառնություն եմ ապրել, երբ հանդիպել եմ հստակ ուղղորդված եւ որեւէ փաստից զուրկ հրապարակումների եւ ոչ միայն ինձ առնչվող։ Անգամ իմ ամենաարմատական ընդդիմախոսի հասցեին սուբյեկտիվ եւ ուղղորդված հրապարակումը, վստահեցնում եմ ձեզ, երբեւէ ինձ չի ուրախացրել։ Նման հրապարակումները, ցավոք, ստվեր են գցում մեր մամուլի վրա, որը ես համարում եմ անկախության մեր ամենամեծ նվաճումներից մեկը։

Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,

Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել։ Վստահ կարող եմ ասել, որ արդար, փաստարկված, անաչառ քննադատությունն անչափ անհրաժեշտ է ցանկացած իշխանության՝ միշտ զգոն լինելու եւ հանրության զարկերակն զգալու համար։

Ես ինքս մշտապես հետեւություն եմ արել օբյեկտիվ քննադատությունից։ Քաղաքական գործչի ուժը նաեւ նրանում է, որ կարողանա ճիշտ եւ սթափ հետեւություններ անել սրտացավ, գրագետ քննադատությունից, որից քաղաքական գործիչը դառնում է շատ ավելի ուժեղ։ Հայտնի խոսք կա՝ երկիրը վերահսկողն օրենքներն են։ Օրենքների կատարման վերահսկողը քաղաքական գործիչներն են։ Քաղաքական գործիչներին վերահսկողը հանրությունն ու հասարակական կարծիքն է։ Իսկ հասարակական կարծիք ձեւավորում է միայն անաչառ եւ պրոֆեսիոնալ մամուլը։ Ահա որքան կարեւոր է ձեր առաքելությունը։ Պրոֆեսիոնալ եւ սեփական աշխատանքին պատասխանատվությամբ վերաբերվող մամուլը, իրապես, հզոր ուժ է։ Ուժ, որը նաեւ կարող է անմեղին դարձնել մեղավոր, իսկ մեղավորին՝ անմեղ։

Սիրելի լրագրողներ,

Վստահեցնում եմ, որ ձեր մատնանշած որեւէ խնդիր երբեք չի վրիպել իմ ուշադրությունից։ Իմ աշխատանքային օրն սկսվում է ձեր հրապարակումներին ծանոթանալով։ Ու շնորհակալ եմ, որ ձեր բազմաթիվ հրապարակումներ, հաղորդումներ, որոնք վեր են հանել իրապես խորքային մի շարք պրոբլեմներ, օգնել են ինձ՝ որպես վարչապետի դրանց օպերատիվ լուծում տալու։ Հույս ունեմ, որ մեր համատեղ աշխատանքը մենք շարունակելու ենք միմյանց օգնելով, շարունակելու ենք միմյանց լսելով եւ վստահելով, քննադատելով, բայց ոչ երբեք չարախնդալով, վեր հանելով իրական պրոբլեմը, բայց ոչ երբեք մտացածին, չփաստարկված լուրը դարձնելով օրվա սենսացիա։

Մեր երկիրը թե՛ ներքին, եւ թե՛ արտաքին բազմաթիվ զգայուն խնդիրներ ունի։ Եվ այսօր, առավել քան երբեւէ, ամեն մեկս մեր տեղում պետք է կրկնապատկված պատասխանատվությամբ վերաբերվենք մեր կատարած աշխատանքին։ Յուրաքանչյուր անզգույշ ասված ու գրված խոսք կարող է անդառնալի վնաս հասցնել։ Մտածենք այդ մասին։ Մտածենք, որովհետեւ ես հավատում եմ, որ դուք բոլորդ սիրում եք մեր երկիրը, եւ մեր բոլորի նպատակը մեկն է՝ արդար, բարեկեցիկ ու քաղաքակիրթ աշխարհում մրցունակ երկիր ունենալը։

Շնորհավորում եմ ձեր բոլորի Նոր տարին ու Սուրբ Ծնունդը: Անկեղծորեն հավատում եմ, որ միասին մենք հասնելու ենք մեր նպատակների իրականացմանը»:

Մանրամասները` տեսանյութում