Ղազախստանի նախագահ Տոկաևը բացատրել է, թե ինչու է հարցազրույց տվել հենց ռուսերենով
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ իր նախորդ հարցազրույցը, որը նա տվել է ռուսերեն Khabar հեռուստաալիքին, խտրականություն չի դնում ղազախախոս քաղաքացիների նկատմամբ, գրում է Orda.kz-ն։
Ըստ Ղազախստանի նախագահի՝ հարցազրույցն առաջին հերթին նպատակ ուներ համաշխարհային հանրությանը երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին ճշմարտությունը փոխանցելուն, իսկ ռուսաց լեզուն ՄԱԿ-ի վեց լեզուներից մեկն է։
«Ոչ, այստեղ խտրականություն կամ անհարգալից վերաբերմունք չկա։ Շատ հեռուստաընկերություններ բազմիցս խնդրել են ինձ հարցազրույց տալ։ Բայց ես բոլորից հրաժարվեցի։ Ավելի ուշ որոշեցի բացառություն անել «Խաբար» հեռուստաալիքի համար։ Սրա պատճառն այն էր, որ մեր երկրում լայնորեն տարածվում էր կեղծ տեղեկատվություն, և անհրաժեշտ էր անհապաղ դադարեցնել այն»,- ասել է Տոկաևը։