Իսրայելն Ուկրաինայից հանել է իր ավելի քան 3000 քաղաքացիներին
Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել է, որ վերջին օրերին Ուկրաինայից վերադարձվել է Իսրայելի 3300 քաղաքացի, իսկ առաջիկա օրերին լրացուցիչ թռիչքներ կկազմակերպվեն, հայտնում է Newscoil-ը։
Նախարարությունը հորդորել է իսրայելցիներին հնարավորինս արագ հեռանալ Ուկրաինայից։
ԱԳՆ-ի տվյալներով՝ այս երկրում լարվածության մակարդակն աճում է Ուկրաինայի արևելյան շրջաններում տեղի ունեցող միջադեպերի ֆոնին։