Մեծ Բրիտանիան, Ուկրաինան և Լեհաստանը, սկսել են նոր եռակողմ ձևաչափ
Մեծ Բրիտանիան, Ուկրաինան և Լեհաստանը, սկսելով նոր եռակողմ ձևաչափը, պայմանավորվել են աշխատել միասին՝ զարգացնելու իրենց համագործակցությունը և նախանշել են, թե որ ոլորտներում դա տեղի կունենա»: Այս մասին ասված է Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի եւ Լեհաստանի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է Կիեւում, հայտնում է «European Truth»-ը։
Հայտարարության մեջ նշվում է, որ երեք պետություններն ունեն պատմական խորը կապեր՝ հիմնված ընդհանուր արժեքների, խաղաղությանն ու անվտանգությանը նվիրվածության և Եվրոպայում ազատությանը սպառնացող ագրեսորներին դիմակայելու ընդհանուր պատմության վրա։
«Մենք կրկնում ենք, որ յուրաքանչյուր եվրոպական պետություն ազատ է ընտրելու կամ փոխելու իր անվտանգության միջոցները, այդ թվում՝ դաշինքի պայմանագրերը, և որ ոչ մի պետություն չի կարող Եվրոպայի որևէ հատված համարել իր ազդեցության գոտի»,- ընդգծել են նախարարները։