Հենց այս ելակետից պետք է բխի մեծ ցասման ալիքով դավաճաններին իշխանությունից հեռացնելու փողոցային պրոցեսը. Նարեկ Սամսոնյան
«Առանց փողոցի այս իշխանությունները չեն գնալու... Այս փողոցը չպետք է լինի իմ մասին կամ մեկ ուրիշին իշխանության բերելու մասին, այլ փողոցը պետք է լինի իշխանությանը հեռացնելու մասին». Ռ. Քոչարյան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարեկ Սամսոնյանը և հավելել.
«Եվ հենց այս ելակետից պետք է բխի մոտ ապագայում մեծ ցասման ալիքով դավաճաններին իշխանությունից հեռացնելու և արդար ժողովրդական պատժի ենթարկելու փողոցային պրոցեսը:
Հ.Գ. Երրորդ նախագահն այս բանաձևից խոսել էր իր վերջին ամիսների ելույթներից մեկում և շատ կարևոր է նույն բանաձևը լսել 2-րդ նախագահից: Ըստ էության մեկ ընդհանուր նպատակի շուրջ համախմբումը կարելի է ստացված համարել»: