Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակինՀալեպի հարավում զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցելԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվելԱյսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴՍտացել եմ առաջարկներ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու, ամեն անգամ ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է. Գագիկ ԾառուկյանԹող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը. Արամ Մանուկյան«Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnրՄիացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը. Մարկո ՌուբիոՏոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասինԱլիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբ
Հասարակություն

Ո՞ւր է «RyanAir»-ը, ո՞ւմ գրպանը մտան հարկատուների փողերը, և ինչպե՞ս է հիմա ապահովվում հայկական բոմոնդի «Կոֆե, Հռոմ»-ը

«RyanAir»-ը մտադրություն չունի հեռանալ Ուկրաինայից ու այդ երկիր կթռչի այնքան ժամանակ, քանի դեռ չեն սկսվել մարտական գործողությունները: 

Այս մասին փետրվարի 16-ին Լիսաբոնում տված իր մամլո ասուլիսի ժամանակ ասել է լոուքոսթ ավիաընկերության ղեկավար Մայքլ Օ՚ Լիրին: Վերջինս իմաստ չի տեսնում դեպի Ուկրաինա թռիչքները դադարեցնելու, քանի որ եվրոպական իշխանություններից չեն եղել թռիչքների վտանգավոր լինելու մասին հայտարարություններ:
«Կարևոր է խուճապի չմատնվելը: Մարդիկ պետք է տուն հասնեն:

Ավիաընկերությունները պետք է ուղևորներին այդ ծառայությունը մատուցեն»,-ասել է Օ՚ Լիրին: Այս մասին գրում է 168.am- ը:

2019թ. հոկտեմբերի 16-ին շռնդալից գովազդային արշավով հայկական ավիաշուկա մտավ «Ռյան Էյր» բյուջետային ավիաընկերությունը: Կասկածելի պայմաններով գործարքի շնորհիվ պայմանական 20 դոլարով Եվրոպա մեկնելու լուրն այնպես էր կուրացրել հայաստանյան ազգաբնակչությանը, որ անգամ հասարակության մեջ քիչ թե շատ կշիռ ունեցող բազմաթիվ գործիչներ էին ոգևորված իրլանդական այդ հեքիաթով: Այդ օրերին բազմաթիվ էին երևանյան հայտնի «Կոֆե, կենտրոն» արտահայտության ռյանէյրյան խմբագրումները՝ «Կոֆե, Հռոմ…», «Կոֆե, Վիեննա…» և նման այլ օրինակներ. Եվրոպական մայրաքաղաքները այդ արտահայտության մեջ փոխվում էին՝ ըստ այն կիրառողի նախընտրության:

Որպեսզի «Ռյան Էյրն» աշխատեր, շահագրգիռ լիներ Հայաստան գալու, այդ գործարքի կնքահայրն ու կնքամայրը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյան-Քաղավիացիայի պետական կոմիտեի (ՔԱԿ) նախագահ Տաթևիկ Ռևազյան զույգը լոուքոսթ ընկերության համար հարթ ճանապարհ ապահովելու իրենց ջանքերում չխորշեցին անգամ արդեն տասնամյակներով կայացած ավիաընկերություններին շուկայից դուրս թողնելուց, որովհետև անհավասար մրցակցային պայմանները վերջիններիս հնարավորություն չէին տալիս աշխատել:

Մասնավորապես, փաստացի միայն «Ռյան Էյրի» համար հանեցին օդի տուրքը, նրանք նաև օդանավակայաններում կայանման վճար չեն տալիս:

«Սրանք լրիվ հակամրցակցային պայմաններ են: Ստացվում է, որ միայն «Ռյան Էյրի» համար է հանվում օդի տուրքը: Նրա համար, իհարկե, շատ մեծ զեղչեր են արվում: Բացի դրանից, պետբյուջեից նրան վճարվում է ռեալիթի: Գյումրիից թռչող յուրաքանչյուր ուղևորի համար, որքանով որ ես տեղյակ եմ, մոտ 80 եվրո, իսկ Երևանից՝ 20-70 եվրո՝ նայած ուղղությունների»,-168.am-ի հետ զրույցում նշել էր ռումինական «Tarom Airline» ավիաընկերության հայաստանյան գլխավոր ներկայացուցիչ Արարատ Մուրադյանը:

Մենք բազմիցս ենք ահազանգել այն մասին, որ այս քայլերը դասական ավիաընկերությունները հայկական ավիաշուկայից դուրս բերելու վտանգ են պարունակում իրենց մեջ, և բավական է 168.am կայքի որոնողական համակարգում գրել «Ռյան Էյր», և ընթերցողը կծանոթանա այս առասպելի բոլոր դրվագներին:

Ինչևէ, մի քանի թռիչք սկանդալային պատմություններով ու խնդիրներով իրականացնելուց հետո տևական ժամանակ «Ռյան Էյրի» մասին ոչինչ չէր լսվում: Համառ խոսակցություններ էին պտտվում, որ լոուքոսթ ավիաընկերությունը լքել է հայկական շուկան:

Ի վերջո, 2020թ. դեկտեմբերի 7-ին, ընդամենը մի քանի ամիս թռչելուց հետո պաշտոնապես հայտարարվեց, որ «Ռյան Էյր» ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները Հայաստան COVID-19 համաճարակի պատճառով:

««Ռայանէյր» ավիաընկերությունը դիմել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 2020-2021թթ. ձմեռային նավիգացիոն շրջանի համար՝ հոկտեմբերի վերջից մինչև մարտի վերջ ընկած ժամանակահատվածում, մի շարք եվրոպական ուղղություններով թռիչքներ իրականացնելու նպատակով։ Սակայն hամավարակի երկրորդ ալիքի պատճառով, ինչը հանգեցրեց վիճակի վատթարացման ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ Եվրամիության տարածքում, ավիաընկերությունը հայտնել է, որ առայժմ ձեռնպահ է մնում թռիչքներ իրականացնելուց ձմեռային նավիգացիոն շրջանում՝ միաժամանակ հայտնելով, որ պատրաստակամ է թռիչքներ իրականացնել 2021 թ. ամառային նավիգացիոն շրջանում՝ համավարակի հետ կապված իրավիճակի բարելավման դեպքում»,-ասված էր ՔԱԿ հաղորդագրության մեջ:

Անցել է 1.5 տարի ժամանակ, քովիդի ալիքները հաջորդել են իրար, աշխարհում բազմաթիվ ինքնաթիռներ կանոնավոր չվերթեր են իրականացնում, իսկ «Ռյան էյրի» գնալն եղավ, գալը՝ ոչ:

Նիկոլ Փաշինյանի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը նույնպես այսօր անդրադարձել է թեմային:

«ՀՀ-ից 5 միլիոն եվրո սուբսիդավորում ստացած ու Արցախում պատերազմական գործողությունների ընթացքում ՈՉ ՄԻ ԹՌԻՉՔ դեպի ՀՀ չկատարած, ինչպես նաև պատերազմից առաջ և հետո Քովիդի պատրվակով դեպի ՀՀ թռիչքները ԴԱԴԱՐԵՑՐԱԾ իռլանդական ավիաընկերության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈւՄ ՉԵՆ ԴԱԴԱՐԵՑՆԻ թռիչքները դեպի ՈւԿՐԱԻՆԱ (այնտեղ չեն սուբսիդավորվում և Քովիդը հաղթահարված չէ), քանի դեռ Ուկրաինան չի հրթիռակոծվում:

Երևանի շրջակայքում, ինչպես նաև ՀՀ միջազգայնորեն ամրագրված տարածքում ոնց որ ոչ մի պատերազմական գործողություն չի իրականացվել, Քովիդով վարակման ցուցանիշներով չենք գերազանցում Ուկրաինային»,-գրել էր Հակոբ Ճաղարյանը:

Վերջինս նաև լեգիտիմ հարց էր ուղղել Տիգրան Ավինյանին ու նրա թիմակիցներին:

«RyanAir-ով 35 եվրոյով Միլանում կոֆե խմելու խաբեության հեղինակներից, ավելի կոնկրետ` Քովիդի պարետ, ռազմագերի բանակցող, RyanAir ու WizzAir հրավիրող, ավիացիայի կարկառուն մասնագետ, ինչպես նաև սեփական ավիացիոն համակարգի ստեղծման դեմ պայքարում ջանք չխնայած քաղաքացի Տ.Ավինյանից ու թիմակիցներից` էս իրողության, ինչպես նաև ՀՀ Ազգային Հետաքրքրությունների Հիմնադրամից (ANIF) վճարված գումարի մասին որևէ մեկը որևէ ասելիք չունի՞»,-եզրափակել էր Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականը: