Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու
Քաղաքականություն

Իշխանազավթմանը մասնակցելու ստորագրության գինը վճարված է. Էդգար Ղազարյան

Իշխանազավթմանը մասնակցելու ստորագրության գինը վճարված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին նախագահ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«2022 թվականի փետրվարի 15-ին Սահմանադրական դատարանը կեղծ տեղեկատվություն է տարածել, ըստ որի ՍԴ փոխնախագահ է ընտրվել ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը։ Իրականում նման բան տեղի չի ունեցել, քանզի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի «ՍԴ աշխատակարգային որոշումներ» բաժնում այդ մասին որևէ որոշում չկա, չնայած այն բանին, որ այդ օրվա ամսաթվով հրապարակված են Սահմանադրական դատարանի մի շարք աշխատակարգային որոշումներ։

Հարկ է նկատել, որ Սահմանադրական դատարանի փոխնախագահի ընտրության արդյունքների հիման վրա պետք է կայացվի Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշում, ինչպես դա տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 10-ին, երբ Սահմանադրական դատարանի «ՀՀ սահմանադրական դատարանի փոխնախագահ ընտրելու մասին» թիվ ՍԴԱՈ-25 աշխատակարգային որոշմամբ ՍԴ փոխնախագահ է ընտրվել ՍԴ դատավոր Վ․Հովհաննիսյանը (Microsoft Word - Sdav-24,25,26,27,28,29 (concourt.am)):

Աշոտ Խաչատրյանի պարագայում նման որոշում չի կայացվել, հավանաբար, այն պատճառով, որ գոյություն չունի համանման որոշում նաև ՍԴ դատավոր Արման Դիլանյանին՝ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու վերաբերյալ։ Սահմանադրական դատարանի «խելոք»-ները մտածել են, որ Աշոտ Խաչատրյանի վերաբերյալ որոշում կայացնելուց կասկածի տակ կդնեն Արման Դիլանյանի ՍԴ նախագահ ընտրվելու փաստը, առանց հասկանալու, որ Արման Դիլանյանն արդեն իսկ ապօրինի է պաշտոնավարում այդ պաշտոնում, իսկ Աշոտ Խաչատրյանի պարագայում որոշում չկայացնելով, նա նույնպես չի կարող համարվել ՍԴ փոխնախագահ։

Ստացվում է, որ Սահմանադրական դատարանի երկու դատավորներ՝ Արման Դիլանյանը և Աշոտ Խաչատրյանը որոշել են ինքնահռչակվել համապատասխանաբար ՍԴ նախագահի և ՍԴ փոխնախագահի պաշտոններում։

Այդ առումով Աշոտ Խաչատրյանն ունի բավարար փորձառություն, քանզի մի անգամ արդեն հասցրել է ինքնահռչակվել ՍԴ նախագահի պաշտոնում 2020 թվականին, երբ իշխող վարչախումբը որոշել էր հակասահմանադրական և անօրինական ճանապարհով փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ՝ ապօրինաբար դադարեցնելով Սահմանադրական դատարանի օրինական ընտրված նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները։

Հարկ է նկատել, որ անգամ այդ ինքնահռչակման հարցում Աշոտ Խաչատրյանը, ակնհայտորեն գտնվելով Նիկոլ Փաշինյանի ՍԴ գործուղված փաստաբան Վահե Գրիգորյանի ազդեցության տակ և կատարելով նրա հանձնարարությունները, ցուցաբերել է անփութություն՝ ակամայից ներքաշվելով մի գործընթացի մեջ, որի իրավական գնահատականից դժվար կարողանա մեկ օր խուսափել։ Խնդիրը կայանում է դրանում, որ իշխանությունների պահանջով Աշոտ Խաչատրյանը 2020 թվականի հունիսի 27-ին հանդիպում է ունեցել ԱԺ այդ ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանի հետ, որի ընթացքում ստորագրել է մարդկությանն անհայտ ձևաչափի «Հաղորդագրություն» կոչվող մի փաստաթղթի տակ՝ իբրև «ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող»։ Անգամ առաջին անգամ գործ քննող որևէ քննիչի Աշոտ Խաչատրյանը դժվար կարողանա բացատրություն տալ, թե ով էր իրեն ասել, որ ինքը նման կարգավիճակ է ստացել և իրավասու էր ստորագրել նման փաստաթուղթ։ Ստորագրությունից հետո, հավանաբար հասկանալով քննիչի հետ առերեսվելու հեռանկարը, Աշոտ Խաչատրյանը հրաժարվել է կատարել ՍԴ նախագահի պարտականությունները (այդ տիպի ենթադրյալ հանցագործությունը նկարագրված է ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածով), սեփական նախաձեռնությամբ որոշելով նման գործառույթներ կատարել տխրահռչակ «Հաղորդագրություն»-ը ստորագրելուց մոտ մեկ ամիս անց՝ 2020 թվականի հուլիսի 20-ից։ Այնուհետև, 2020 թվականի նոյեմբերի 3-ից, երբ ՍԴ նախագահի պաշտոնում ինքնահռչակման հերթը հասավ Արման Դիլանյանին, Աշոտ խաչատրյանը վերստին հրաժարվեց ՍԴ նախագահի պարտականությունները կատարելուց (Արման Դիլանյանի ՍԴ նախագահ ընտրվելու որոշման բացակայության պայմաններում)՝ վերադառնալով իրեն հարազատ դարձած ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդված նկարագրությանը։

Եթե որևէ կենսագրագիր որոշի իր ստեղծագործական աշխատանքների շտեմարանը հարստացնել Աշոտ Խաչատրյանի կենսագրության ուսումնասիրություններով, ապա հատուկ ջանքեր պիտի գործադրի իր ընթերցողներին բացատրելու համար, թե ինչ հրաշքով ու բացառիկ տաղանդով օժտված մարդը կարող էր տնտեսագետի համալսարանական և ասպիրանտական կրթությամբ հարկային ծառայության տարածքային ստորաբաժանման ղեկավար պաշտոններ զբաղեցնելուց հետո, ինչ-որ մի օր ոչ միայն դառնալ մասնագիտությամբ իրավաբան, այլև շարունակել իրավագիտության մեջ իր նվաճումները՝ ստանալով իրավագիտության դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում։ Ավելին, ՍԴ կայքում Աշոտ Խաչատրյանի կենսագրության մեջ նշված է նրա ՀՀ վաստակավոր իրավաբան լինելու մասին, որը, բացի իր կենսագրությունից որևէ այլ աղբյուրում, այդ թվում ՍԴ նախկին կայքում, ՀՀ Նախագահի որևէ հրամանագրում հնարավոր չեղավ գտնել։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով ՍԴ փոխնախագահի ընտրությունն անցկացվում է փոխնախագահի թափուր պաշտոն առաջանալու պահից տասնօրյա ժամկետում։ Ի դեպ, օրենքով ՍԴ փոխնախագահը որևէ իմաստով չի տարբերվում ՍԴ մյուս դատավորներից, բացառությամբ այն դեպքի, երբ ՍԴ նախագահի բացակայության ժամանակ ժամանակավորապես կատարում է նրա լիազորությունները, սակայն ողջ ժամանակ ստանում է ավելի բարձր աշխատավարձ, քան Սահմանադրական դատարանի մյուս դատավորները։ Ստացվում է, որ իշխանությունները հնարավորություն են տվել Աշոտ Խաչատրյանին այս անգամ ինքնահռչակվել ՍԴ փոխնախագահի պաշտոնում, ստանալ հարկատուների հաշվին ֆինանսական փոխհատուցում այն բանի համար, որ 2020 թվականին իր վրա է վերցրել ՍԴ նախագահի պաշտոնում ինքնահռչակվելու պատասխանատվությունը և օգնել Սահմանադրական դատարանում իշխանազավթման գործընթացին։

Վերջում մի փոքրիկ տեղեկանք «Բարձր դատարան»-ի մտքի մոհիկանների համար։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 170 հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ և եզրակացություններ, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 61-րդ հոդված 2-րդ մասով սահմանվում է, որ իր գործունեության կազմակերպման հետ կապված հարցերով Սահմանադրական դատարանն ընդունում է աշխատակարգային որոշումներ:

Ոչ միայն վաստակավոր, այլև սովորական իրավաբանի, նույնիսկ տառաճանաչ յուրաքանչյուր մարդու համար ոչ մի ջանք չի պահանջվի, հասկանալու համար հայերեն գրված այս պարզ ձևակերպումները, համաձայն որոնց, ՍԴ նախագահի և ՍԴ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու Սահմանադրական դատարանի քվեարկության արդյունքների վրա հիմնված պետք է կայացվեն ՍԴ աշխատակարգային որոշումներ։ Դա Սահմանադրության և սահմանադրական օրենքի իմպերատիվ պահանջ է։

Քանի դեռ չկան ՍԴ աշխատակարգային որոշումներ Արման Դիլանյանին ՍԴ նախագահ ընտրելու և Աշոտ Խաչատրյանի ՍԴ փոխնախագահ ընտրելու մասին, այդ երկու գործիչների գործողությունները դեռ երկար ժամանակ մնալու են մեկ այլ իրավակարգավորման՝ ՀՀ Քրեական օրենսգրքի՝ «Իշխանությունը յուրացնելու» 300-րդ հոդվածի ձևակերպումների տիրույթում, որոնց համար նախատեսվող պատժի չափը տատանվում է 10-15 տարի ժամկետով ազատազրկման միջակայքում, ինչը մոտ երկու անգամ գերազանցում է այդ պաշտոններում պաշտոնավարման ժամկետը։ Հավանաբար, մեր ժամանակների խոշոր մտածողներից մեկը՝ «Ապագա կա» ասելով այդ ապագան նկատի ունի, որի մեջ իր հետ ներքաշել է հայրենիքը թշնամուն հանձնելու գործընթացի այլ՝ վաստակավոր և անվաստակ մասնակիցների։