Դոնբասում սրումը տագնապալի է. Պեսկով
«Դոնբասում սրումը տագնապալի է, Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունները պոտենցիալ մեծ վտանգ են ներկայացնում»: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Интерфакс-ը։
Նա նաեւ մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ Դոնբասում տիրող իրավիճակի մասին տեղեկատվություն իրեն տրամադրում են ԱՄՆ 17 հետախուզական ծառայություններ։
«Այո, ԱՄՆ-ում կան բազմաթիվ տարբեր հետախուզական ծառայություններ։Մենք այդքան շատ չունենք, բայց դրանք պակաս արդյունավետ չեն»,- ասել է Պուտինի խոսնակը։