Ես վստահ եմ, որ Պուտինն արդեն որոշել է ներխուժել Ուկրաինա. Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ և ասել, որ ոչ մի ապացույց չկա, որ Ուկրաինան հարձակում է նախապատրաստում:
«Ես վստահ եմ, որ Պուտինն արդեն որոշել է ներխուժել Ուկրաինա։ Ռուսական ուժերն առաջիկա օրերին պատրաստվում են ներխուժել Ուկրաինա. նրանք արդեն գործնականում շրջափակել են Ուկրաինան։
Թիրախների թվում է Կիևը, նրանք հարձակվելու են մայրաքաղաքի՝ 2,5 միլիոն բնակչություն ունեցող քաղաքի վրա։ Եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա մինչև Բլինկենի և Լավրովի հանդիպման ամսաթիվը, ապա նա կփակի դիվանագիտության դուռը։ Բայց ես չեմ հավատում, որ Պուտինը ծրագրում է միջուկային զենք կիրառել»,- ասել է ԱՄՆ ղեկավարը։