Լավրովն ու Բլինկենը կհանդիպեն փետրվարի 23-ին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ընդունել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերը փետրվարի 23-ին հանդիպում անցկացնելու մասին, եթե մինչ այդ Ռուսաստանը չսկսի ներխուժել Ուկրաինա։ Այս մասին ուրբաթ օրը ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսակին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Նա ընդունեց հրավերը և չորեքշաբթի կհանդիպի իր ռուս գործընկերոջ հետ, եթե, իհարկե, նրանք ներխուժում չսկսեն»,- ասել է նա՝ պատասխանելով երկու երկրների արտգործնախարարների շփումների պլանների մասին հարցին։