Սպիտակ տանը խոսել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին
ԱՄՆ իշխանությունները, անհրաժեշտության դեպքում, պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի Դաշնության խոշորագույն ֆինանսական հաստատությունների և պետական ընկերությունների դեմ։
Այս մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի փոխտնօրեն Դյուլիպ Սինգհը, ով նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնականի տեղակալն է՝ գլոբալ տնտեսության գծով, գրում է ՏԱՍՍ-ը։
«Եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա, մենք վճռականորեն կպատասխանենք: Ռուսաստանի Դաշնության համար ծախսերը հսկայական կլինեն՝ և՛ նրա տնտեսության, և՛ աշխարհում նրա ռազմավարական դիրքի համար»,- ասաց նա։