Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Ստերի ու մանիպուլյացիոն փուչիկների պայթեցում. որոշ շրջանակներ սկսեցին նյարդային ջղաձգումներ ի ցույց դնել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Չնայած Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը գնալով բարդանում է, սակայն հանրության որոշակի մասը դեռևս չի պատկերացնում կամ չի ցանկանում ընդունել, թե ինչպիսի գոյաբանական խնդրի առաջ է կանգնած մեր պետականությունը։ Մի կողմից էլ՝ իրականությունից կտրված իրավիճակին նպաստում է այն հանգամանքը, որ հանրային դաշտը ողողված է անբովանդակ թեմաներով։

Ուստի այսօր բովանդակային խոսքի, խնդիրները վեր հանելու, վիճակի իրատեսական վերլուծություն կատարելու և, որ ամենակարևորն է, անընդհատ դաշտ նետվող ստերի ու մանիպուլ յացիոն փուչիկները պայթեցնելու կարիքն ամենից շատ է զգացվում։ Նաև այս տեսանկյունից պետք է դիտարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերթական ասուլիսը։ Ընդ որում, ուշագրավ է, որ Քոչարյանը, անդրադառնալով հասարակությանը հետաքրքրող ամենակարևոր հարցերին, այս անգամ որոշ դեպքերում ավելի բաց խոսեց, քան սպասելի էր։ Հետաքրքիր է, որ ասուլիսի ընթացքում և դրանից հետո որոշ շրջանակներ սկսեցին նյարդային ջղաձգումներ ի ցույց դնել։

Ի դեպ, հընթացս սոցցանցերում կես կատակ-կես լուրջ նշվում էր, թե այս շրջանակները, որոնք հիմնականում արևմտյան ֆինանսավորման վրա են «նստած», երախտապարտ պիտի լինեն Քոչարյանին, քանզի նրա անվան հետ կապված շահարկումներով կարողանում են իրենց տերերի մոտ արդարացնել իրենց գոյությունը: Իսկ եթե լուրջ, ապա շատ ավելի հետաքրքիր է, թե ինչո՞ւ էին այսպես ջղաձգվել վերոնշյալ շրջանակները: Բանն այն է, որ ասուլիսում խոսվել էր Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման անհրաժեշտության մասին, մյուս կողմից՝ Քոչարյանը հերթով ջրի երես էր հանում գործող իշխանությունների ու հենց այդ շրջանակների կողմից տարիներ շարունակ ու հատկապես վերջին շրջանում տարածվող կեղծիքները: Բայց ամեն ինչ հերթով: Նախ՝ երկրորդ նախագահն անդրադարձավ մեր պետության առջև ծառացած արտաքին անվտանգային մարտահրավերներին, ապա սահուն անցում կատարեց նաև ներքաղաքական թեմաներին։

Արտաքին անվտանգային մարտահրավերները դիմագրավելու տեսանկյունից Քոչարյանը նկատեց, որ Հայաստանը չի շարժվում սեփական անվտանգությունն ամրապնդելու և բանակը բարեփոխելու ուղղությամբ։ Իսկ Հայաստանի անվտանգային համակարգի վերականգնումն անմիջականորեն կապված է Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման հնարավորությունների հետ։ Սակայն դրա փոխարեն արդեն համոզվում ենք, որ իշխանություններն իրենց հետևողական քաղաքականությամբ Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի ողորմածությանն են հանձնում։ Երկրորդ նախագահը վստահ է, որ Թուրքիան կդադարի Հայաստանը դիտել որպես իր ծրագրերի խոչընդոտ միայն այն պարագայում, եթե ունենա տոտալ ազդեցություն մեր քաղաքական և տնտեսական գործընթացների վրա։ Թուրքիային պետք է, որ Հայաստանը լինի թույլ ու կախյալ վիճակում, որպեսզի լայն հնարավորություններ բացվեն պանթուրքական ծրագրերն իրականություն դարձնելու ուղղությամբ։

Իսկ Ռուսաստանի շահերից է բխում Հարավային Կովկասում ունենալ համեմատաբար ուժեղ դաշնակից՝ հատկապես Արցախյան պատերազմից հետո, երբ որ անհամեմատ աճել է Թուրքիայի ազդեցությունը մեր տարածաշրջանում։ Ուստի, սրանից ելնելով, Քոչարյանն առաջարկում է կոնկրետ հաշվարկել, թե մեր ռազմավարական դաշնակցի հետ համագործակցության ինչպիսի ձևաչափեր կարող են ստեղծվել, ինչ ենք ստանալու և ինչ ենք տալու, և դրա շրջանակներում կոնկրետ որոշումներ ընդունել։ Ըստ էության, երկրորդ նախագահը ելնում է այն կանխադրույթից, որ ճիշտ է՝ Ռուսաստանին ու Թուրքիային հաջողվում է որոշակի պայմանավորվածությունների հանգել, սակայն ռազմավարական առումով այս երկու երկրները շարունակելու են մրցակիցներ մնալ մեր տարածաշրջանում։ Իսկ Արևմուտքը, հատկապես ռուս-ուկրաինական հարաբերությունների լարվածության ֆոնին առաջնորդվելով Ռուսաստանին զսպելու իր մոտեցումներով, փորձելու է Թուրքիայի միջոցով Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից։ Միևնույն ժամանակ, կրկին ծայրահեղ դրության մեջ չհայտնվելու համար կարևոր է հետևություններ անել Արցախյան երկրորդ պատերազմից, ինչի հետ իշխանությունները չեն ցանկանում առերեսվել։

Եվ այս տեսանկյունից երկրորդ նախագահը բավական ուշագրավ հարցեր բարձրացրեց, որոնց պատասխանները մինչ օրս հանրությունը չունի։ Այդ հարցերից մեկն, օրինակ՝ կապված էր նրա հետ, թե ինչով էր պայմանավորված պատերազմի ընթացքում Վրաստանի ու Իրանի օդային տարածքի փակ լինելը, ինչը խոչընդոտում էր այդ երկրների տարածքով դեպի Հայաստան ռազմական մատակարարումներ կատարելուն։ Ինչ վերաբերում է ներքաղաքական թեմաներին, ապա երկրորդ նախագահը ներկայացրեց ներքաղաքական դաշտում առկա իրական դրսևորումները՝ առանց չափազանցությունների գիրկն ընկնելու և ամբոխահաճության գայթակղությանը տրվելու։ Եվ միանշանակ է, որ գործող իշխանությունների պաշտոնավարման շարունակությունը մեր երկրի համար արդեն իսկ ներքաղաքական մարտահրավերի է վերածվել։ Ճիշտ է՝ իշխանությունների վարկանիշը արագ տեմպերով նվազում է, բայց, միևնույն ժամանակ, որոշակի հիասթափություն կա նաև ընդդիմադիր ուժերից։ Եվ ասուլիսի ընթացքում հնչած մտքերից պարզ դարձավ, որ երկրորդ նախագահը հաշվի է առնում, որ առաջիկա քաղաքական գործընթացներում թեկուզ այն մարդիկ, ովքեր հիասթափվել են «Հայաստան» դաշինքից, երբեք չեն դառնա գործող իշխանության «ֆանատը», այսինքն՝ ընդդիմադիր դաշտի ընդլայնման համար լայն հնարավորություններ են բացվում։ Բայց բազմաթիվ քաղաքացիների այսօր հետաքրքրում է այն հարցը, թե երբ է մեկնարկելու փողոցային պայքարը։

Այս առումով Քոչարյանը կարևոր շեշտադրում կատարեց, որ դրա համար նախ պետք է փողոցը հասունանա, իսկ այդ պահը դեռ չի եկել։ Ընդդիմության համար փողոցային պայքար սկսելը չպետք է ինքնանպատակ լինի՝ պատճառ դառնալով ժողովրդի շրջանում նոր հիասթափության ալիքի ձևավորմանը, այլ պետք է հասարակական ճնշման տակ իշխանություններին հեռացնելու հարցը լուծի։ Բայց այստեղ մի նրբություն էլ կա: Ըստ Քոչարյանի, փողոցային շարժումը չպետք է ձևավորվի կոնկրետ գործիչների՝ իշխանության բերելու գաղափարի շուրջ։ Իսկ հենց փողոցային շարժումը ձևավորվեց կոնկրետ գործիչների իշխանության բերելու հարցի շուրջ, ընդդիմության պառակտումն ու ձախողումը ժամանակի հարց է։ Միևնույն ժամանակ, այս առումով պետք է նկատել, որ դրական նշանակություն ունի այն հանգամանքը, որ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր խմբակցություններին հաջողվում է առանցքային հարցերի շուրջ համաձայնության հասնել, ինչը կարևոր նախադեպ կարող է դառնալ ընդդիմության՝ ավելի լայն շրջանակով միասնական ճակատի տեսքով հանդես գալու գործում։

Սակայն ասուլիսի գլխավոր «մեխերից» մեկը երևի թե Փաշինյանի հերթական մանիպուլյացիան մերկացնելն էր: Խոսքը 1999-ին Ստամբուլում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովին Քոչարյանի ստորագրած փաստաթղթի մասին է: Երկրորդ նախագահը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի պնդումները, թե դրանով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կեղծ են, ինչպես և վերջինիս բոլոր հայտարարությունները։ Քոչարյանը առաջարկեց նաև հրապարակել այդ փաստաթղթի՝ Արցախին վերաբերող հատվածները, ինչը և նախօրերին արվեց՝ ապացուցելով Փաշինյանի ևս մեկ սուտ: Բայց այս թեման առավել մանրամասն քննարկումների կարիք ունի, ինչը կանենք առաջիկայում...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում