Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Բա դուք ինչո՞վ եք զբաղված. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցյալ տարվա հունիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո իշխանությունները Հայաստանի ներքաղաքական օրակարգի առանցքը դարձրել են «խաղաղության դարաշրջանի» բացումը։ Բայց հետպատերազմյան ժամանակահատվածը ցույց տվեց, որ «խաղաղության դարաշրջան» բացելու կարգախոսներն ավելի շատ պատրանք են հիշեցնում, թեկուզ դեռևս մարդիկ կան, ովքեր միամտորեն հավատում են «հավասար» խաղաղության հաստատման հնարավորությանը ու հույսեր են կապում դրա հետ։

Ցավոք, առկա իրադրությունը փաստում է հակառակը: Խաղաղությունն, անխոս, ցանկալի է, դա անվիճելի փաստ է, սակայն Հայաստանի ու Արցախի գլխավերևում շարունակում է կախված մնալ նոր պատերազմի վտանգը, և ցանկացած պահի իրավիճակը կրկին կարող է ընթանալ էսկալացիայի ճանապարհով։ Եվ լարվածությունը սրելու նպատակի շրջանակներում հակառակորդն անընդհատ սադրանքների է դիմում։ Ու ադրբեջանցի զինվորականներն անգամ չեն վարանում կրակ բացել գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող գյուղացիների ուղղությամբ։ Այդպիսով՝ հակառակորդն իրավիճակը տաք է պահում, որպեսզի ցանկացած պահի նոր լայնամասշտաբ ագրեսիա նախաձեռնի։

Ու դրան է միտված նաև «Շուշիի հռչակագիր» անունը ստացած փաստաթղթի վավերացումը Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանների կողմից, ապա նախագահների հաստատումը։ Հարկ է հիշեցնել, որ նախորդ տարի` 2021 թվականի հունիսի 5-ին, Թուրքիայի նախագահ Էրդողանը Իլհամ Ալիևի ուղեկցությամբ այցելել էր նախ՝ Վարանդա (Ֆիզուլի), ապա՝ Շուշի, որտեղ տեղի էր ունեցել երկու երկրների համագործակցության մասին պայմանագրի ստորագրումը, որում նշվում էր, թե Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ կգործեն երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում։ Փաստաթուղթն իրականում համագործակցության ավելի խոր և հետագա ինտեգրացիոն գործընթացի մեկնարկի հիմքեր է ստեղծում։ Եվ պատահական չէ, որ բազմաթիվ փորձագետներ համեմատականներ են տանում, որ այդ փաստաթղթի շուրջ ձևավորվող իրավապայմանագրային դաշտի շրջանակներում Թուրքիան ու Ադրբեջանը առաջ են շարժվում միութենական պետություն ստեղծելու ուղղությամբ՝ նկատի ունենալով Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մոդելի առկայության փորձը։

Միաժամանակ, «Շուշիի հռչակագրով» հիմքեր են ստեղծվում, որ եթե նորից պատերազմ սկսվի, ապա իրավական առումով Թուրքիան «լեգիտիմ» իրավունք է ստանում կռվել Ադրբեջանի կողմից։ Այս փաստաթղթի վավերացումը ՀՀ վարչապետի մակարդակով որևէ մեկնաբանության չի արժանացել, սակայն պարզ է, որ այն իր սուր ծայրով ուղղված է Հայաստանի ու Արցախի, ինչու չէ՝ նաև Ռուսաստանի դեմ։ Ու պատահական չէ, որ Թուրքիան մեծ թափով շարունակում է Ադրբեջանի վրա վերահսկողություն հաստատելու գործընթացը, որի արդյունքում էլ ադրբեջանցի պաշտոնյաները քայլեր ձեռնարկելուց առաջ սկսել են ավելի հաճախ Թուրքիայի պաշտոնական շրջանակների հետ քննարկումներ ունենալ։ Մյուս կողմից՝ թուրքական ընկերությունները մեծ արագությամբ մուտք են գործում Արցախից օկուպացված տարածքներ՝ փորձելով տարբեր նախաձեռնություններով հանդես գալ։

Եվ եթե խաղաղության ժամանակաշրջան է բացվելու, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը ձեռնամուխ լինում Արցախից օկուպացված տարածքներում նոր զորամասերի բացման ու Կոմանդո կոչվող հատուկ զորամիավորումների ձևավորմանը, որի մաս կազմող զինվորականներին թուրքերն ակտիվորեն մարզում են, իսկ թուրք-ադրբեջանական զորավարժությունների պարբերականությունը և ինտենսիվությունը շարունակվում են։ Միաժամանակ, Թուրքիան աշխատում է Ադրբեջանին զինելու և ադրբեջանական բանակում թուրքական մոդելը ներդնելու ուղղությամբ։ Պարզ է, որ այսպիսի նախաձեռնություններով թուրք-ադրբեջանական տանդեմը կոնկրետ գործողությունների է պատրաստվում։ Նախ՝ նրանց առաջնային նպատակը Արցախ ներխուժելն է։ Եվ այս համատեքստում պետք է դիտարկել, որ Ադրբեջանում ինտենսիվորեն նախապատրաստական աշխատանքներ են սկսել, որ Արցախից օկուպացված տարածքներից իսպառ վերացնեն հայկական հետքը, մշակութային արժեքները, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ձերբակալեն, մեղադրանք առաջադրեն ու պատժեն, ապա երեք տարի հետո ամբողջովին սողոսկեն խաղաղապահների պատասխանատվության գոտի՝ հաշվի առնելով նրանց մանդատի՝ 5 տարի նախատեսվող ժամկետը։

Բացառված չեն նաև նոր ռազմական սադրանքները Սյունիքի ուղղությամբ։ Իսկ հայկական կողմն ի՞նչ է անում նման զարգացումների սցենարին պատրաստ լինելու համար։ Բացի մի քանի ուղղաթիռից, այս ընթացքում որևէ նշանակալի սպառազինություն ձեռք չենք բերել, նոր զորամաս չենք բացել։ Անվտանգության համակարգը կարգի բերելու ուղղությամբ կոնկրետ գործողություններ չեն նշմարվում։ Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի իշխանությունները վատնում են թանկարժեք ժամանակը։ Կարճ ասած՝ Փաշինյանն ու իր թիմը պատերազմից դասեր չեն քաղել ու երկիրը նորից տանում են կապիտուլ յացիայի տրորված արահետով։ Թեպետ... Գուցե այդպես է «պե՞տք»:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում