Այս տղեկներն այսքան տարի իշխանության մեջ լինելուց հետո էլի ինքնահաստատման կարիք ունեն, ուզում են, որ իրենց մեծ տղա համարեն. քաղաքագետ
Բոլորս ծիծաղում ենք, ձեռ ենք առնում, բայց իրականում հենց սա է մեր ողբերգությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը` հրապարակելով ՀՀ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ալեն Սիմոնյանի` Նախագահական նստավայրում արված լուսանկարը:
Ենոքյանը, մասնավորապես, գրել է.
«Անհայտ տեղերից անհայտ պատճառով իշխանության մեջ հայտնված այս տղեկները մինչ հիմա էլ, այսքան տարի իշխանության մեջ լինելուց, այսքան բարձր պաշտոններ զբաղեցնելուց հետո, էլի ինքնահաստատման կարիք ունեն, ուզում են, որ իրենց մեծ տղա համարեն, որպես դրա ապացույց ուզում են մեծ ձյաձյաների հետ շփվեն։
Իրենց համար արժեք չի մի քանի անկլավը, եթե այն հանձնելով կարող են Լավրովին տեսնել, արժեք չի Ադրբեջան-Նախիջեւան միջանցքը, եթե դրա արդյունքում կարող են Էրդողանին բարեւել։
Մի խոսքով՝ ոչինչ չի փոխվել, լակոտակրատիան մնացել է լակոտակրատիա»: