Եթե ԵՄ ուժերը հաղթեն Հայաստանի ընտրություններում, Մոսկվան կձեռնարկի համապատասխան միջոցներ. ՕվերչուկՀայաստանում ամենաարգահատելի երևույթներից մեկը բարբառային առանձնահատկություններով խոսքը թունոտ ձևով ծաղրելն է. Վարդան Ոսկանյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80.000 քաղաքացի. News.amՀակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտվել են մի խումբ անձանց կողմից ընտրակաշառք տալուհերթական դեպքերը Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. «Հրապարակ»
Ազատությունից զրկման հարցն այս անձի դեպքում բազմաթիվ հարցեր է առաջացնում. ՄԻՊ-ը՝ Արթուր Օսիպյանի մասին
Տան դուռը կոտրելով ներխուժել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Եղեգնաձորի թեկնածուի տուն․ լրագրողԱյս պահին խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և մեր ընկերների բնակարանները․ Իշխան Սաղաթելյան
Գյումրեցի 18-ամյա լրագրողին ԱԱԾ-ն ձերբակակել է․ ընտանիքի անդամները շոկի մեջ են
Ուկրաինան զանգվածային գրոհ է սկսել Ղրիմի ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներԻնչ է ասել Գևորգ Պապոյանը ջերմոցատերերին՝ ըստ նախարարությանԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ»
Ստորագրվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը (տեսանյութ)
«Հեզբոլլահը» հրաժարվում է զինաթափվել՝ չնայած Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրինՎարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ» Սահմանադրության մեջ ինչքան հոդված կա, խախտել ենԻնչպես կարող են օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված ինքնակամ կառույցները օրինականացվել. նախագիծՄտածել են՝ գլուխները կպրծացնեն, բայց սխալվել են.. «Հրապարակ»
Իսրայելը և Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ. ԱՄՆ Պետդեպարտամենտ
Փաշինյանի նախընտրական խոստումների մեջ նոր տարածքների հանձնումն է. «Հրապարակ»
Գեղարքունիքի գյուղերից մեկում ուսուցչուհին ծեծել է 10-ամյա աշակերտներին, ասեղով ծակել մատները, քաշել մազերը, ձգել ականջները
Կփակվեն արդյոք դպրոցները մարզերում. «Ժողովուրդ»
50-ից ավելի հասցեներում խուզարկություններ՝ նյութապես շահագրգռելու և փողերի լվացման գործով
Իրանը հարվածել է ամերիկյան ականակիրինՆիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ»
«Մեր ձևով» ՀԿ-ի աշխատակիցների բնակարաններում խուզարկություններ են
«Ախորժակով ուտելու բեմադրությունը. ինչ է կատարվում կադրից դուրս». «Ժողովուրդ»Ջերմոցատերերը նախարարի կաբինետում «բունտ» են արել. «Հրապարակ»Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ» Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են անում. «Հրապարակ»ԿԸՀ-ում Փաշինյանի ստվերը. Հովակիմյանը խուսափեց իրավական գնահատականից. «Ժողովուրդ»Մարդիկ անելանելի վիճակում են, իսկ իշխանությունները թքած ունեն. «Փաստ»Հայաստան ընտրության ժամանող ՀՀ քաղաքացիներին սպառնում են վարժական հավաքներով. «Փաստ»
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվել է. Ռուբիո
ՌԴ-ում հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինվի ադրբեջանականով․ Տիտով Վաշինգտոնում ընթանում է Լիբանան-Իսրայել բանակցությունների երկրորդ փուլը Շոշափելի առաջընթաց չի գրանցվել․ Արաղչին՝ ԱՄՆ-ի հետ շփումների մասին Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը կազմել է 4.2%. Վիճակագրական կոմիտե Հինգշաբթի կհայտարարեմ Ռեալի առաջին աղմկոտ տրանսֆերի մասին․ Պերեսի ինտրիգային խոստումը Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից ԱԺ նախագահը 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհել ՀՐԱՏԱՊ․ Զգուշացում՝ ներքաղաքական վտանգավոր զարգացումների մասինՇղթայական ավտովթար՝ Երևանում․ Օրբելի տանող թունելի սկզբնամասում բախվել են 4 մեքենա․ կա վիրավոր Արամե Մինասյանի գոլն ու գոլային փոխանցումն օգնեցին Մարուպեին կամային հաղթանակ տանել. ArmsportՆԱՏՕ-ի պատվիրակության այցը Կիև սկսվել է զոհված ուկրաինացի զինվորների հիշատակի հարգանքի տուրքով
Արթուր Դավթյանի մայրը «լայքում է» Լևոն Քոչարյանին (լուսանկար)
Սպերցյանի հայրը մեկնաբանել է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մասին լուրերը Մեր զինված ուժերը հարվածներ են հասցնում ինքնապաշտպանության կարգով. Աբաս Արաղչի Ռուսաստանից զբոսաշրջիկների թվի կրճատումից Հայաստանի կորուստները կարող են հասնել 1,5 միլիարդ դոլարի Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Մշակույթ

Հովհաննես Թումանյանի ծննդյան 153-ամյակն է

Այսօր՝ փետրվարի 19-ին, լրանում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 153-ամյակը։

Մեծ բանաստեղծը, արձակագիրը, գրական, ազգային և հասարակական գործիչը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում:

1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում: 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին:

1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թ.:

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։

1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։

1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ 1922 թվականին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգալ է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թվականի մարտի 23-ին 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։
1888 թվականին՝ տասնինը տարեկան հասակում, Թումանյանն ամուսնացել է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ: Նրանք ունեցել են 10 երեխա՝ Մուշեղ (1889-1938),Աշխեն (1891-1968),Նվարդ (1892-1957),Արտավազդ (1894-1918),Համլիկ (1896-1938),Անուշ (1898-1927),Արփենիկ (1899-1981),Արեգ (1900-1939),Սեդա (1905-1988),Թամար (1907-1989):
20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-1906 թվականներին հաշտարարի դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է։ 1918 թվականին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին:

Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ Եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը։ 1916 թվականին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին։ 1914 թվականին Թումանյանը միանում է Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտեին, որ հետագայում օգնեց մազապուրծ եղած հայ գաղթականներին Էջմիածնում հաստատվել:

Թումանյանն իր առաջին ստեղծագործությունը գրել է 12 տարեկանում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։ Գգրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-1892) լույս տեսնելուց հետո։

Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ։ Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական։ Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները։ Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ։ Իրական կյանքի պատկերն ու սոցիալական անարդարության դեմ խտացված բողոքն են արտահայտված «Գութանի երգը», «Խրճիթում» և այլ բանաստեղծություններում։ «Հին օրհնություն» բանաստեղծությունը հայ ժողովրդի վշտի, ձգտումների ու երազանքների խտացումն է։ «Հայոց լեռներում»–ը՝ հայ ժողովրդի դարավոր պատմության, մաքառումների և տանջալից ուղու։

«Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը Թումանյանը գրել է Մեծ եղեռնի օրերին. նրա յուրաքանչյուր տունը մեր պատմության ու գոյափիլիսոփայության յուրօրինակ խտացում է։

Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուրներ համարել է բանահյուսությունը՝ լեգենդները, առակներն ու ավանդությունները, հեքիաթները («Աղավնու վանքը», «Չարի վերջը», «Գառնիկ ախպերը», «Մի կաթիլ մեղրը» և այլն)։ Այս սկզբունքով են ստեղծված նաև «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները։

«Հառաչանք» (անավարտ), «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղն իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով։ «Անուշ» պոեմում Թումանյանը քննադատել է գյուղի հնացած, քարացած սովորույթները և նեղմիտ պատվախնդրությունը։

Թումանյանը մշակել է 2 տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ («Տերն ու ծառան», «Ոսկու կարասը», «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին», «Քաջ Նազարը» և այլն), փոխադրել է այլ ժողովուրդների հեքիաթներ։ Նա տիեզերքի, հավերժի, կեցության ու գոյաբանական խնդիրներ է քննել իր քառյակներում, որտեղ անձնական ապրումների ընդհանրացումներով հասել է համամարդկային արժեքների գնահատման։

Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները, որոնք մեծ մասամբ նվիրված են գյուղին, կենցաղին, բնությանը։ «Գիքորը» պատմվածքում քաղաքի բարքերին զոհ դարձած գյուղացի պատանու ողբերգական պատմությունն է։ Պատմվածքում պատկերված են դարի նյութապաշտությունը և մարդու վեհ երազանքների փլուզումը։

Թումանյանը գրել է նաև մանկական բանաստեղծություններ, «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականները» լեգենդները, չափածո և արձակ այլ գործեր։ Հզոր ներշնչանքով է գրված «Սասունցի Դավիթ» պոեմը, որտեղ Թումանյանը պատկերել է հայ ժողովրդի ազատաբաղձ ոգին։

Իր հոդվածներում արծարծել է հասարակական կյանքի, գրականության, բանահյուսության, հայոց լեզվի ու բարբառների զարգացման հարցեր, գրել է ուսումնասիրություններ Նահապետ Քուչակի, Նաղաշ Հովնաթանի, Խաչատուր Աբովյանի և նրա «Վերք Հայաստանի» վեպի, Սայաթ-Նովայի, հայ հերոսական էպոսի պատմական արմատների մասին։ Թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Ջորջ Բայրոնի, Միխայիլ Լերմոնտովի, Հենրի Լոնգֆելլոյի և ուրիշների գործերից։ Թումանյանը ծավալել է նաև հասարակական և գրական լայն գործունեություն։շ

Հայաստանում կա Թումանյանի երկու թանգարան՝ տուն-թանգարանը ծննդավայր Դսեղում, իսկ մյուսը Երևանում:

2011 թվականի աշնանը Հայաստանի կառավարությունը գնեց Թումանյանի թիֆլիսյան տունը։ Այդ տան բանալիները ներկայումս պահվում են Հայաստանի գրողների միությունում: Նախատեսվում է Թումանյանի տունը վերածել թանգարանի։

ՀՀ 5-հազարանոց թղթադրամի վրա պատկերված է Թումանյանի դիմանկարը։

5,000 Armenian dram - 1999 (obverse).png 5,000 Armenian dram - 1999 (reverse).png
Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր: Եվս երկու՝ Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա։