Կառավարությունը պարտավոր է դիմել հայերին, եզդիներին, ասորիներին. Միքայել Հայրապետյան
«Պահպանողական» կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը գրում է.
«Կառավարությունը պարտավոր է
Դոնբասում պատերազմն անխուսափելի է դառնում: Հայաստանի Կառավարությունը պարտավոր է հրապարակային կոչով դիմել այդ տարածաշրջանում բնակվող հայերին, եզդիներին և ասորիներին՝ Հայաստանում նրանց ապաստան տրամադրելու հանձնառությամբ, ինչպես նաև անհապաղ կազմակերպել ՀՀ տարհանվելու ցանկություն ունեցող մեր համերկրացիներին տեղափոխելու գործն առաջին հրատապությամբ լուծումը»։