Այն գաղափարը, որն ընկած էր Արցախյան շարժման հիմքում, ապրում է և կրկին միավորելու ու համախմբելու է բոլորիս. Գագիկ Ծառուկյանի ուղերձը
34 տարի առաջ համազգային զարթոնքով, ժողովրդի միասնությամբ մեկնարկեց Արցախյան պայքարը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Այժմ այս օրը նշում ենք դժվարին պայմաններում, սակայն այն գաղափարը, որն ընկած էր Շարժման հիմքում, ապրում է և կրկին միավորելու ու համախմբելու է բոլորիս:
Մեր խոնարհումը արցախյան ազգային-ազատագրական պայքարում իրենց կյանքը Հայրենիքին նվիրած բոլոր քաջորդիների հիշատակի առջև:
Ձեր սխրանքն անմար է...»: