Բայդենը 15 րոպե զրուցել է Մակրոնի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ, լրագրողներին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
«Նախագահ Բայդենն իր զրույցը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ ավարտվել է ժամը 16:02-ին»,- ասել է նա։
Զրույցը տեւել է 15 րոպե, ճշտել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։ «Նրանք քննարկել են շարունակվող դիվանագիտական ներգրավվածությունը և զսպման միջոցները՝ ի պատասխան Ուկրաինայի սահմաններին ռուսական ուժերի կուտակմանը», - ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը: