Ջո Բայդենն անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ նվիրված Ուկրաինայում տիրող իրավիճակին։
«Այսօր նախագահ Ջոզեֆ Բայդենը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու Ուկրաինայի սահմաններին Ռուսաստանի ռազմական հզորացման հետ կապված վերջին զարգացումները»,- ասվում է Սպիտակ տան կայքում։
Հանդիպման մանրամասները Սպիտակ տան հաղորդագրության մեջ չեն նշվում։
Նախագահից բացի, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի նիստերին մասնակցում են, մասնավորապես, փոխնախագահը, ԱՄՆ պետքարտուղարը, Պենտագոնի ղեկավարը։