Ուկրաինայի պաշտպանության նախարարը վստահ է, որ առաջիկա օրերին Ռուսաստանն Ուկրաինա «ներխուժում» չի իրականացնի
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը խոսել է ռուսական լայնամասշտաբ հարձակման հավանականությունների մասին։ Այս մասին Ռեզնիկովն ասել է ուկրաինական «1 + 1» հեռուստաալիքի եթերում։
«Այս պահի դրությամբ Ռուսաստանի Դաշնության հարվածային ուժերը դեռևս չեն ձևավորվել որևէ վայրում, որտեղ նրանք շրջափակել են Ուկրաինան։ Հետևաբար, ասել, որ վաղը կամ մյուս օրը հարձակում է լինելու, իմ կարծիքով, տեղին չէ։ Բայց դա չի նշանակում, որ վտանգ չկա»,- Ռեզնիկովի խոսքը մեջբերում է «Ուկրաինսկայա պրավդան»։