Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումըՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելԹբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՔրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ ՎեհափառԱնթիլիասի Մայրավանքում Սուրբ Պատարագ կմատուցվի Թարգմանչաց վարդապետաց տոնի առթիվՓաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է ԱվազաԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագներըՕպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ոստիկանության բաժիններ է ներկայացվել 77 անձԲաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելըԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՓոթիի ազատ տնտեսական գոտին նոր սեփականատեր ունիԷրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախումԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներիցՀայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիՎրաստանում Ադրբեջանի հետ սահմանին արծաթե իրերով թաքստոց են հայտնաբերելՔննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարներըԻնչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիԲրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասինՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարՀետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինԿաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվելՍիփանիկում հայտնաբերվել է ապօրինի գործող ձկնաբուծարան (տեսանյութ)Կենսաթոշակների և նպաստների վճարման համար լրացուցիչ 113 մլն դոլար է հատկացվելՍիրիան պատրաստվում է 20 հազարանոց զորք ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պատերազմելու համարԿառավարությունը բյուջեից հերթական 1 մլրդ 153 մլն դրամը հատկացրեց համյանքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերինԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվիՀայաստանում պաշտոնյաների պարգևավճարների չափը կարող է փոխվել վարչապետի որոշման հիման վրաԴատախազությունը պահանջում է Երևանի Աբովյան 8/1 հասցեի անշարժ գույքն ազատել ՓԲ ընկերության ապօրինի տիրապետումիցՊակիստանյան ուժերը ավիահարվածներ են հասցնում Եմենի հութիներինԴպրոցների կառուցման համար պետությունը լրացուցիչ 1.3 մլրդ դրամ է հատկացրելՀիշեցում․ ակտիվացնելով էլեկտրոնային ծանուցումը՝ վարորդները կարող են օգտվել 20 տոկոս բոնուսային նվազեցումիցԴատախազությունը պահանջում է բռնագանձել Տիգրան Մեծի 16 հասցեում գտնվող անշարժ գույքըՊԵԿ-ը բացահայտել է հանքարդյունահանման ապօրինի դեպք (տեսանյութ)
Գորիսում ՀՀ–ի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցեր
Դատախազական ներգործության արդյունքում՝ «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի 40,000 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱջափնյակում «ավտոմատով» կրшկողին 8 ամիս անց հայտնաբերեցինԶելենսկին պատասխանել է Ռուբիոյին․ Կապեք Ռուսաստանի բերանը
Դատարանը կալանավորել է Կոտայքում պարեկների վրա ինքնաձիգով կրակnցներ արձակած ու փախուստի դիմած անձանց
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների օրակարգին առնչվող տարբեր հարցերի շուրջ Կոնգրեսի 100 անդամներ կոչ են անում Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունըԶովունիում բախվել են «Opel»-ը և «Kia»-ն. վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա վիրավորԼեհաստանում հարձակվել են դպրոցի վրա․ կա զոհ և վիրավորներ51 մարմնի արտաշիրիմում պետք է արվի. Անհետ կործաների հարազատների խնդրանքըԻրանի հետ հնարավոր համաձայնագիրն ամբողջությամբ չի համապատասխանում իմ ակնկալիքներին. Դոնալդ ԹրամփՄիակ հանցագործը, ում անմեղության կանխավարկածը սրբորեն պահվել է անձամբ Նիկոլի գլխավորությամբ՝ Շաքի գյուղում հայի տուն մտած ադրբեջանցի հրոսակն է․ Տեր-Նակալյան
Հասարակություն

Միֆեր ղարաբաղցիների մասին. Կարպիս Փաշոյան

Ղարաբաղցիներին կշտամբում են, թե ինչու են գալիս Երևան և այստեղ բնակվում։ Իսկ ո՞ւր եք առաջարկում գնալ, եթե առնվազն վերջին 70-80 տարիներին հայերի քաղաքական, տնտեսական, արդյունաբերական և մշակութային կենտրոնը Երևանն է։ Եթե Թիֆլիսը լիներ կգնային Թիֆլիս ու ընդհանրապես պարզ չի՞, որ մեգապոլիսները պերիֆերիայի բնակչության մի որոշ հատվածի մշտապես ձգում են դեպի իրենց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հրապարակախոս Կարպիս Փաշոյանը:

«Նույնիսկ եթե Երևանը սպառել է իր քաղաքական ազդեցությունը Ղարաբաղում, միևնույն է այն շարունակում է մնալ դրա մշակութային պերիֆերիան, ինչը պակաս կարևոր հանգամանք չէ։ Այսինքն ինչպես ՀՀ այլ մարզերից, այնպես էլ Արցախից, ինչ կարգավիճակում էլ այն լինի, մշտապես որոշակի զանգված տեղաշարժվելու է դեպի մշակութային և տնտեսական կենտրոն։

Պատերազմի ժամանակ ղարաբաղցի տղերքին հաճախ հարցնում էի, թե արդյոք կո՞ղմ են ՀՀ-ի հետ միավորմանը, պատասխանը որպես կանոն բացասական էր, իսկ հետո հաջորդում էր մյուս հարցը՝ Երևանը, Գյումրին, Էջմիածինը քոնը համարո՞ւմ ես։ Պատասխանը՝ միանշանակ և հաստատուն այո։ Սա իմ տեսանկյունից սոցիալական և մշակութային անոմալիա է, որի մեջ միահյուսված են միաժամանակ և՛ նույնությունը և՛ տարբերությունը։
Ղարաբաղցիներին ամենից շատ մեղադրում են դասալքության, իրենց երկիրը չպաշտպանելու, ձրիակերության և տարատեսակ այլ մեղքերի մեջ։ Էս մեղադրանքներն ինձ մոտ բնական զայրութ են առաջացնում, քանի որ աչքիս առաջ են գալիս իմ հետ ծառայած, հանդիպած ղարաբաղցի բոլոր էն տղերքը, որոնք զոհվեցին պատերազմում։
Բայց զգացմունքներից անդին եթե ուշադրություն դարձնենք չոր փաստերին և վիճակագրությանը, ապա կտեսնենք, որ վերևում մատնանշված մեղադրանքները ոչ միայն անլուրջ են, այլ նաև կոնկրետ քարոզչական բնույթ ունեն։
Իհարկե Հայաստանը ինչպես նյութական, այնպես էլ մարդկային առումով ծանր կորուստներ ունի, բայց, այնուամենայնիվ, ամենակործանարար, ամենածանր և անվերականգնելի հարվածը ստացել է հենց Ղարաբաղը։ Սա հայտնագործություն չի, ընդամենը պարզ տրամաբանությունը հուշում է, որ առավել վնասներ կրում է այն տարածքը, որը իր վրա է վերցնում գլխավոր հարվածը և որտեղ ընթանում են ռազմական գործողությունները։ Այսինքն կորուստների առումով համեմատությունը ընդհանրապես տեղին չէ, ոչ վիճակագրական և ոչ էլ առավել ևս բարոյական տեսանկյունից։ Մի՞թե Ղարաբաղի կորուստները մերը չեն կամ այնքան ենք հիմարացել, որ արդեն մերը չենք համարում։

Ընդհանրապես դասալքությունը պատերազմի պարտադիր բաղադրիչներից մեկն է, առանց դրա հնարավոր չէ և չի էլ լինում։ Այս առումով դասալիքներ եղել են և՛ Ղարաբաղից և՛ Հայաստանի բոլոր մարզերից։ Բավական է միայն նշել, որ հայաստանցի կամավորականների և ՄՈԲ-ի մի զգալի մասը, չդիմանալով երկարատև պատերազմի զրկանքներին, փորձի, գիտելիքի պակասի և բնական մարդկային վախի պատճառով դասալիք է դարձել։ Սա ցավալի, բայց օբյեկտիվ իրականություն է, որը մասնագիտական ուսումնասիրության պետք ունի։

Շատերին ի սկզբանե թվացել էր, թե գործ ունեն Ապրիլյան պատերազմի նմանությամբ կարճատև բախման հետ և մի քանի օր դիրք պահելուց հետո վերադառնալու են տուն։ Ինչևիցե, բազմաթիվ պատճառներ կարող ենք գտնել, բայց միևնույն է, նույնիսկ հազարավոր հայաստանցի դասալիքների առկայության պարագայում ոչ ոք չի ասում, թե երևանցիները կամ էլ գյումրեցիները դասալիք են։

Իսկ ինչո՞ւ են էդ պիտակը կպցնում այդքան զրկանքներ և տանջանքներ կրած, հրետակոծված և հոշոտված ղարաբաղցիներին։ Ենթադրվում է, որ էս ամենը հատուկ կազմակերպվում է քաղաքական մի քանի տականքների կաշին փրկելու համար, այն էլ ԱԺ քննիչ հանձնաժողովի ձևավորմանը զուգընթաց։

Էս նենգ քարոզչությանը հավատացող մեր տգետ քաղաքացիներին հորդորում եմ նայել չոր վիճակագրությանը․ քանի հոգի է զոհվել Հայաստանից և քանի հոգի Արցախից ու այդ թվերը դիտարկել 2.9 միլիոնի և 150 հազարի տոկոսային հարաբերակցության մեջ»: