ՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա ՍարգսյանԶելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաՈրտեղի՞ց պետք է վերցնեն դիմորդները միասնական քննությունների արդյունքների վկայագրերըՈստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերելԻրանը հարվածում է Իրաքում գտնվող ամերիկյան ուժերին«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. ՎերլուծաբանՌուսական բանակը հրթիռակոծում է ԿիևըՄոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի ձեզ, որ այսուհետ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար. ԴանիելյանՎիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամՔննարկվել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր«Մեր թշնամիների բերանում լեզու ենք դնում»․ Ներսիկ ԻսպիրյանՖրանսիան ԵՄ-ից օգնություն է խնդրել լայնածավալ անտառային հրդեհների դեմ պայքարում
Հասարակություն

Ասում էր, մա՛մ լավ կպահես գամ, կարդամ. իր գնած գրքերը մնացել են կարդալու, իսկ բալես տուն չեկավ. հերոս Միշայի մոր հիշողություններից (լուսանկարներ)

Արցախյան երկրորդ` 44-օրյա պատերազմում զոհված զինվոր Միշա Գրիգորյանի մայրը՝ Աննա (Շուշան) Թամազյանը կիսվել է որդու մասին իր հերթական հիշողություններով։ Նա մասնավորապես գրել է.

«Տղաս` Միշաս, բանակ գնալուց առաջ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին գնաց Երևան աշխատելու, միջավայր փոխելու։ Մտավ աշխատանքի, շատ ուրախ էր, որ աշխատանք ունի, որ գումար ունի, չնայած էլի էր աշխատել, բայց նաև Երևանն էր շատ հավանել։ Մեր այն մտավախությունը, որ գյուղի միամիտ, ոչինչ չտեսած երեխա է, վայ այդ ինչպես պիտի քաղաքում տեղաշարժվի, վայ երեխեն կկորչի, վայ վայ վայ, արի ու տես` շատ արագ մտավ այդ տեմպի մեջ, մեր այդ միամիտ երեխեն, այնքան արագ սովորեց, որ կարելի է ասել էլ տրանսպորտ չէր նստում, ամբողջ օրը ոտքով էր տեղից տեղ գնում։ Ասում էի, այ բալա մեղք ես ավտոբուսով գնա արի, ասում էր ,չէ' մամ, ավտոբուսով շատ բան չեմ կարողանում տեսնեմ։ Ասում էի, բա չես վախենու՞մ, որ կկորչես, վրաս ծիծաղում էր։

Շատ էր հավանում աշխատանքը, աշխատանքի ընկերներին, փոխադարձ իրեն էլ էին շատ սիրում, ամենափոքրն էր, բայց շատ պատասխանատու, լուրջ ու հարգանքով։
Ինձ, եղբորն ու քրոջը, կանչեց մի քանի օր իր հետ անցկացնելու, աշխատավարձ պիտի ստանար, ասաց դու փող չբերես։

Գնացինք։

Մեր գնալու օրը դեռ փող չէր ստացել, ասաց, դե ոչինչ մամ արի գնանք մի քիչ պտտվենք գանք։ Գնացինք, Գոռի համար մի երկու մանր մունր բաներ գնեց, ուրախ էր շատ, որ ինքն էր մեր «հովանավորը», որ ինքը պիտի հոգ տաներ մեզ համար։

Դե էլի ոտքով էինք ու խանութների մոտ` պատերի վրա գրքեր էին վաճառում, Միշաս շատ գրքասեր էր, մոտեցանք մի քանի գիրք գնեցինք, հատը 100 ու 200 դրամով, մեկն էլ նվեր ստացանք։ Հիմա տուն ենք գալիս, ես իմ Միշաս մի ձեռքով եղբորն է գրկել, մի ձեռքին էլ գրքերի տոպրակն է, ինձ չի տալիս, որ չհոգնեմ, վայ մի հպարտ կեցվածք է ընդունել, ու գնում է ոնց է գնում, հետևից չեմ հասնում, այ բալա կամաց գնա, այ տղա ես քո հալը չունեմ, գնում է այնքան է ոգևորված, կարծես եսիմ ես ինչ առևտուր էր արել (ես էլ, թեկուզ ցույց չտալով, բայց այնքան մեծ հպարտություն էի զգում, որ այնքան ճիշտ ՄԱՐԴ է մեծացել)։ Այնքան հպարտ էր իր առևտրից ու իսկապես իր համար մեծ, անչափ կարևոր ու ցանկալի էր այդ ամենը։

Չհասցրեց կարդա իր գնած գրքերը, բանակ գնաց նույն տարվա դեկտեմբերի 25- ին, ասում էր, մա'մ լավ կպահես գամ, կարդամ։

Բանակում էլ էր գրքեր կարդում, «Փոքրիկ իշխանն» էր տպավորվել շաատ։
Պատերազմից առաջ մի փոքրիկ ծանրոց ուղարկեցի, կռվով, չէր թողնում ուղարկեմ, որ նեղություն չկրենք, ասաց դե գոնե են մեծ գիրքն ուղարկի, («Հայոց պատմություն») , կկարդամ։ Ասացի տեղ չկա մի երկու բան եմ ուղարկում, որ գիրքը դնեմ` դրանք բոլորը պիտի հանեմ։

Թե բա, հանի', ավելի լավ ա գիրքը դնես։ Չուղարկեցի, ինձ համար էլ կարևոր էր իմ ձեռքով պատրաստած չրերից ուղարկեմ երեխուս համար:

Հիմա գրքերը մնացել են կարդալու, իսկ բալես տուն չեկավ, որ կարդա:

Դե մայրեր ապրեք, չէ՞ որ ասում են, կյանքը շարունակվում է»:

Մայրը նաև լուսանկարներ է հրապարակել` կից գրելով. «Այդ երջանիկ օրերից մի քանի նկար...»