Ադրբեջանում հայտարարել են, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հետախուզման մեջ են
«Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական պատասխանատվության են ենթարկվել և հետախուզման մեջ են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ հետախուզության վարչության պետ, արդարադատության ավագ խորհրդական Էմիլ Թաղիեւը։
Նա ընդգծել է, որ 1988 թվականի փետրվարից Քոչարյանն ու Սարգսյանը, «ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև ազգային թշնամանք, ատելություն հրահրելու նպատակով, հավաքել և կազմակերպել են Ղարաբաղի կազմակերպություններում և հիմնարկներում հայազգի աշխատողների հանդիպումները»։
«Քանի որ նրանք քարոզում են, որ Ղարաբաղը պատկանում է հայերին, և այնտեղ պետք է ապրեն միայն հայերը, ինչպես նաև «կոչ են անում վտարել ադրբեջանցիներին այս տարածքից, հրկիզել նրանց տները, քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական պատասխանատվության են ենթարկվել»»,- ասել է նա։