Անթալիայում կհանդիպեն Լավրովն ու Չավուշօղլուն
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Անթալիայում կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, ինչպես նաև կմասնակցի Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների եռակողմ հանդիպմանը։
Այս մասին «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի մերձավորարևելյան XI կոնֆերանսի բացմանը հայտարարել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխնախարար Միխայիլ Բոգդանովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Անթալիայում տեղի կունենա երկկողմ հանդիպում մեր նախարարի մասնակցությամբ և Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների արտգործնախարարների եռակողմ հանդիպումը»,- ասել է Բոգդանովը։