Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի՝ փետրվարի 21-ին, Անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի»։ Այս մասին հայտարարել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ այս րոպեներին կսկսվի Անվտանգության խորհրդի նիստը։ Պեսկովը պարզաբանել է, որ սա մեծ հանդիպում էր, այլ ոչ թե նախագահի հերթական հանդիպումները Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։
Սպասվում է պետության ղեկավարի ելույթը, հնարավոր են նաև այլ մասնակիցների հաղորդումներ։ Միաժամանակ Կրեմլի խոսնակը չի պատասխանել միջոցառման թեմայի վերաբերյալ հարցին։