ԵՄ-ն ավարտել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման աշխատանքները
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների շուրջ աշխատանքներն ավարտվել են, ճգնաժամային իրավիճակում ԱԳ նախարարների արտահերթ նիստ կհրավիրվի, որտեղ նրանք կներկայացվեն, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հանդիպմանը ժամանելուն պես։
«Պատժամիջոցների շուրջ աշխատանքն ավարտված է, դրանք պատրաստ են: Կրիտիկական իրավիճակում, երբ պահը գա, ես արտաքին գործերի նախարարների արտահերթ նիստ կհրավիրեմ, որին կներկայացվեն պատժամիջոցները: Մենք աջակցում ենք ցանկացած դիվանագիտական միջոցառման, այդ թվում՝ չնախատեսված գագաթնաժողովների և նախարարների հանդիպումների անցկացմանը, բանակցային սեղանի շուրջ նստելու ցանկացած ձևաչափ էական է»,- ասել է Բորելը։