«Արցախը Հայաստան է և վերջ» գոռացող կապիտուլիանտների խմբավորումը հերթական անգամ պաշտպանում է մեր թշնամիների շահերը. թյուրքագետ
Ինչպես որ սպասելի էր, կապիտուլիացոն կուսակցության ներկայացուցիչները ԱԺ-ում տապալեցին հակահայկական «Շուշիի հռչակագրի» (Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ սպառանալիքներ պարունակող փաստաթուղթ, որը կնքել են Թուրքիան և Ադրբեջանը) դեմ բանաձևի ընդունումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
Նա նաև հավելել է. ««Շուշիի հռչակագիրը» իրավաբանորեն ամրագրում է Թուրքիայի ու Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ հնարավոր ագրեսիայի լեգիտիմությունը և Արցախի վերջնական նվաճումը։ Ստացվում է, որ «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացող ու Կիլիկիայի թագավորության զինանշանով շապիկ հագնող կապիտուլիանտների խմբավորումը հերթական անգամ պաշտպանում է մեր թշնամիների շահերը։
Հայաստանի թուրքական օկուպացիան շարունակվում է»։