Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Ապաշրջափակման արդյունքում ո՞ւմ համար են հեռանկարներ բացվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Շարունակում է գեներացվել այն մտայնությունը, որ ճանապարհների ապաշրջափակումը տնտեսական զարգացման տեսանկյունից փայլուն հնարավորություններ է բացում և իսկապես «փրկություն» է Հայաստանի համար։ Այս տրամաբանության շրջանակներում իշխանությունները ողջ ուժով լծվել են այն քարոզչական բեմադրությանը, թե մոտ 30 տարի Հայաստանը գտնվել է շրջափակման մեջ, ինչը թույլ չի տվել Հայաստանին զարգանալ ու հզորանալ, որի արդյունքում էլ այսպիսի ծանր վիճակում ենք հայտնվել։ Եվ որպես այս մոտեցումն արդարացնող առաջնային հանգամանք ներկայացվում է այն փաստարկը, թե Հայաստանը տարիներ շարունակ հնարավորություն չի ունեցել պատշաճ կապ ապահովել Ռուսաստանի ու այլ երկրների հետ և լուծել տնտեսական հաղորդակցության ու ապրանքների արտահանման խնդիրը։

Դրանով է պայմանավորված, որ, օրինակ՝ միշտ քննարկումներ են ընթացել այն հարցի շուրջ, թե Հայաստանի արտաքին հաղորդակցության հարցը ուղղակիորեն կախման մեջ է դրված Լարսի անցակետից, իսկ Իրանը խիստ պատժամիջոցների տակ է գտնվում, ինչը հնարավորություն չի տալիս այդ երկրի հետ զարգացնել հաղորդակցային ողջ ներուժը։ Ու հիմա իշխանությունները, ոտք ու ձեռք ընկած, սկսել են ապացուցել, թե այսպիսի իրավիճակի ֆոնին ճանապարհների ապաշրջափակումը տնտեսապես ահռելի ձեռքբերումներ է խոստանում։ Սխալ պատկերացումներ չձևավորելու համար ի սկզբանե նշենք, որ այսօրվա գլոբալացվող աշխարհի պայմաններում ճանապարհների բացումը միանշանակ դրական երևույթ է: Սակայն գլխավոր հարցն այն է, թե ինչ պայմաններով ու ինչի հաշվին է այն տեղի ունենում։

Ներկայումս հաղորդակցության ուղիների սպասվելիք ապաշրջափակման գործընթացն առաջին հերթին տեղի է ունենալու հայկական կողմի պարտության և Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների բռնազավթման արդյունքում։ Դրա համար էլ թուրքական պաշտոնական շրջանակները հայտարարում են, թե Արցախի թեմայով իրենց պահանջներն իրականություն են դարձել, ուրեմն, կարող են արդեն բանակցել սահմանները բացելու շուրջ։ Բայց Անկարայից եկող այս ուղերձները դեռևս չեն նշանակում, թե սահմաններն անպայման բացվելու են։ Բացի նրանից, որ Թուրքիան բանակցությունների ընթացքում փորձելու է նախապայմանների լեզվով խոսել, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Թուրքիային ու Ադրբեջանին բնորոշ է ամենավերջին պահին նոր պահանջներ ներկայացնելը, երբ ամբողջ բանակցային փաթեթը արդեն համաձայնեցված է։

Օրինակ՝ 2011թ. հունիսին, երբ Արցախյան հիմնախնդրի կապակցությամբ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել էին փաթեթային լուծման տարբերակին, վերջին պահին՝ Կազանյան հանդիպման ժամանակ Ալիևը տապալում է համաձայնությունը՝ նոր պահանջներ ու առաջարկներ ներկայացնելով։ Բացի դրանից, ենթադրենք, որ սահմանները բացվում են, արդյոք ճանապարհների ապաշրջափակման օգուտները չափազանցվա՞ծ չեն։ Այս հարցում մի քանի ակնհայտ իրողությունների հետ չենք կարող հաշվի չնստել։ Առաջին հերթին՝ որևէ երաշխիք կա՞, որ հայկական ապրանքները Թուրքիայի ու Ադրբեջանի տարածքով տեղ կհասնեն: Այդպիսի երաշխիք չկա և չի կարող լինել։ Հաջորդը՝ Ադրբեջանով անցնող երկաթուղու շահագործման արդյունքում բացվող հնարավորություններն արդյոք չափազանցվա՞ծ չեն։ Նկատի ունենանք, որ Հայաստանին կապող երկաթուղային հաղորդակցության ուղին պետք է նախ հասնի Բաքու, ապա այնտեղից շարժվի դեպի Ռուսաստան։

Այսինքն՝ ճանապարհը էականորեն երկարում է։ Եվ ուշագրավ է, որ այս հարցին անդրադարձավ նաև երկրորդ նախագահն իր ասուլիսի ընթացքում՝ այս իշխանությունները գոնե քարտեզին նայե՞լ են, թե՞ ոչ։ Մյուսը՝ արդյոք հաշվարկներ արվե՞լ են այն ուղղությամբ, որ հնարավոր է՝ Վրաստանով անցնող ավտոճանապարհային ուղին ավելի ձեռնտու լինի, այլ հարց է, որ իշխանություններն ի վիճակի չեն Լարսին այլընտրանք հանդիսացող ուղի գործարկել։ Դեռևս 2019 թվականին ներդրումային բիզնես համաժողովներից մեկի ժամանակ Փաշինյանը նշում էր, թե ինքը Լարսի այլընտրանքի վրա հույս չի դնում։ Վերջապես՝ Երևանից դեպի Մեղրի Նախիջևանով անցնող ճանապարհի գործարկման պարագայում արդյոք Սյունիքը չի՞ կորցնի իր հաղորդակցային ռազմավարական նշանակությունը, քանի որ այդ մարզով անցնող ճանապարհները կարող են դառնալ ոչ նպատակահարմար. առանց այդ էլ պատերազմից հետո կառավարությունն ի վիճակի չի եղել Սյունիքով անցնող լիարժեք ենթակառուցվածքներով հագեցած ճանապարհի հարցը լուծել։

Դրա արդյունքում «նպաստավոր» պայմաններ կարող են ստեղծվել, որ անվտանգային առումով չափազանց բարդ վիճակում գտնվող Սյունիքը մեկուսանա ու ավելի դատարկվի։ Մյուս կողմից էլ՝ այդպիսով Սյունիքը դուրս կմնա գլխավոր տարածաշրջանային նախագծերի շրջանակներից։ Այս ու բազմաթիվ այլ հանգամանքները հաշվի առնելով՝ տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունների պատկերացրած ապաշրջափակումն ավելի շատ Թուրքիային ու Ադրբեջանին է ձեռնտու։ Հակառակ դեպքում նրանք ինչո՞ւ պետք է այդքան համառորեն ձգտեին Սյունիքով ճանապարհ ստանալ դեպի Նախիջևան։ Իսկ հակառակորդի կողմից հնչող մի շարք հայտարարություններ ուղղակի տարակուսանքի տեղիք են տալիս։

Օրինակ՝ Ալիևը վերջերս հայտարարեց, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» էլեկտրաէներգիա են տեղափոխելու Նախիջևան, այնտեղից էլ արտահանելու են արտասահման։ Սակայն այս հայտարարությունը որևէ ձևով արձագանք չի ստանում հայկական կողմից։ Արդյո՞ք գործող իշխանությունները նման համաձայնություն տվել են, կերևա առաջիկայում, բայց որ նրանք ստվերային պայմանավորվածությունների մեծ վարպետներ են, դրանում վաղուց ենք համոզվել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում