Դոնեցկ-Գորլովկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն. կա 3 զոհ
Դոնեցկ-Գորլովկա ավտոճանապարհին դիվերսիա է տեղի ունեցել. Այս մասին հայտնում է Известия-ն։
Հրատարակության տվյալներով՝ երեք մարդ է մահացել։
«Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ճանապարհի երկայնքով։ Դիվերսանտների թիրախը եղել է ռազմական մեքենան, սակայն հարվածի հիմնական մասը կրել է դրան հետևող քաղաքացիական մեքենան»,- դեպքի վայրից նշում է «Իզվեստիա»-ի թղթակիցը։
Նշվումէ նաև, որ Դոնեցկի Պետրովսկի շրջանում ուկրաինական անվտանգության ուժերի հրետակոծության հետևանքով մեկ մարդ է զոհվել։