Կիևը նախաձեռնել է «Նորմանդական քառյակի» գագաթնաժողովի արտակարգ նիստ. Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը նախաձեռնել է «Նորմանդական քառյակի» գագաթնաժողովի արտակարգ նիստը։
Այս մասին նա հայտարարել է՝ տեսաուղերձով խոսելով երկրի քաղաքացիներին։
«Նախաձեռնվել է «Նորմանդական քառյակի» գագաթնաժողովի արտակարգ նիստ։ Մենք մեր գործընկերներից ակնկալում ենք աջակցության հստակ և արդյունավետ քայլեր։ Այժմ շատ կարևոր է տեսնել, թե ով է մեր իսկական ընկերն ու գործընկերը, և ով կշարունակի վախեցնել Ռուսաստանին բառերով»,- ասել է Զելենսկին։