Գերմանիան ընդունում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անիմաստ են
Ռուսաստանը կարողացավ դիմադրություն զարգացնել 2014 թվականից հետո սահմանված արևմտյան պատժամիջոցներին, RT հեռուստաալիքը մեջբերում է գերմանացի պատգամավոր Գունար Բեկի խոսքերը։
Նրա խոսքով, Ռուսաստանի Կենտրոնական բանկի ոսկեարժութային պահուստները գերազանցում են 540 միլիարդ եվրոն, և դրանց միայն մեկ վեցերորդն է կազմում դոլարի բաժնեմասը, այս առումով Բեկը զարմացավ, թե ինչպես են այդ թվերն օգնում Ռուսաստանին դիմակայել միջազգային ճնշման մակարդակին։
Ընդգծենք, որ եվրոպական մի շարք երկրներ արդեն իսկ կազմել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը։