Ղազախստանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը
Նուր-Սուլթանի դատարանը կալանքի որոշում է ընդունել հանրապետության պաշտպանության նախկին նախարար Մուրատ Բեկտանովի նկատմամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի իրադարձություններից հետո Ղազախստանի պաշտպանության նախարարի պաշտոնից ազատված Բեկտանովը ձերբակալվել է փետրվարի 20-ին՝ իշխանությունների անգործության մեղադրանքով։
«2022 թվականի փետրվարի 22-ին Նուր-Սուլթան քաղաքի մասնագիտացված միջշրջանային քննչական դատարանը կասկածյալ Բեկտանով Մ.Կ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը՝ երկամսյա ժամկետով», - ասված է դատարանի հայտարարության մեջ։