Իրանում նշել են, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն բարդացնում են իրավիճակը Ուկրաինայում
«Մենք ուշադիր հետևում ենք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին». Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայեդ Խատիբզադեն։
Նա ընդգծել է, որ Թեհրանը կոչ է անում բոլոր կողմերին զուսպ լինել և խուսափել ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության սրման։
«Ցավոք, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի միջամտությունը բարդացրել է իրավիճակը տարածաշրջանում»,- հավելել է Խատիբզադեն։