Համալիրի դիմաց Գևորգի մաման նստած էր քարին՝ սիրուն դեմքի վրա աննկարագրելի վիշտը դրոշմված... ինչի՞ համար զոհվեցին Գևորգները. Լուսինե Հարոյան (ֆոտո)
Էս արև, հրաշք տղեն Գևորգ Ջավախյանն է: Գևորգը զոհվել է պատերազմում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լուսինե Հարոյանը, ում որդին նույնպես մասնակցել է պատերազմին:
Հարոյանը, մաանավորապես, գրել է.
«Էսօր իր մամային տեսա Համալիրի մոտ՝ քարին նստած:
Աչքերը Գևորգի պայծառ կանաչ աչքերն էին՝ էդ աչքերում օվկիանոսի թացությունն էր...
Ընդամենը մի քանի քայլ այն կողմ՝ ոստիկանների պաշտպանության ներքո Համալիրի անձնակազմի ծառայություններից էր օգտվում ու հարմարավետ բազկաթոռներին էր բազմած ադրբեջանցին. ինչ-որ «շաաաատ լուրջ» հարցեր էին քննարկում:
Իսկ Գևորգի մաման նստած էր քարին՝ սիրուն դեմքի վրա աննկարագրելի վիշտը դրոշմված...
Ինչի՞ համար զոհվեցին Գևորգները...
Էս հարցը ինձ բզկտում է ներսից...»: