էրդողանամերձ փորձագիտական դաշտը կարծում է, որ Ալիևը սխալ ժամանակ է Մոսկվա գնում. Հովհաննիսյան
Կարծում եմ ՌԴ նախագահը Բաքվի բռնապետին Մոսկվայում ասելու է, իհարկե դիվանագիտական լեզվով, որ Հարավային Կովկասում իր համար անցանկալի են այս պահին ռազմական որևէ սրում և Բաքվի բռնապետից փորձելու է ստանալ դրական պատասխան, որ չի գնա ոչ մի ռազմական գործողության հատկապես այս շրջանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
« Կարծում եմ բռնապետը նախ կփորձի գործարքի գնալ, բայց չի ստացվի, քանի որ ՌԴ-ն այս պահին այլ հարցեր ունի լուծելու։ Արդեն Բաքվում, կարծում եմ Էրդողանը բռնապետին հրամայելու է կյանքի կոչել, այսպես ասած, զանգեզուրյան միջանցք կլինի դիվանգիտական ճանապարհով, կլինի Մոսկվայի վրա ազդելով, թե կլինի ռազմական ճանապարհով․․․ Ի դեպ, էրդողանամերձ փորձագիտական դաշտը կարծում է, որ Ալիևը սխալ ժամանակ է Մոսկվա գնում»,- գրել է Հովհաննիսյանը։