Բացարձակապես չի համապատասխանում իրականությանը. Պուտինը հերքել է, թե Ռուսաստանը պատրաստվում է վերականգնել կայսրությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժել է Արևմուտքի մեղադրանքները Ռուսաստանի կայսերական հավակնությունների վերաբերյալ՝ կապված Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հետ։
«...Երեկ Ռուսաստանը որոշեց ճանաչել Դոնբասի երկու ժողովրդական հանրապետությունների ինքնիշխանությունը: Ուզում եմ անմիջապես ասել, որ մենք լսեցինք շահարկումներ այս թեմայով, որ Ռուսաստանը պատրաստվում է վերականգնել կայսրությունը իր կայսերական սահմաններում»,- ասել է Պուտինը։
«Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- ընդգծել է նա։