Ռուսաստանն ու Ադրբեջանը կստորագրեն դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրումը նոր փուլ կդառնա երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։
«Այսօր մենք կստորագրենք դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը: Սա, ակնհայտորեն, մեր հարաբերությունների զարգացման նոր փուլ է»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ այս փաստաթղթի ստորագրումը, ի թիվս այլ բաների, հնարավոր է դարձել ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացի շնորհիվ։