Հայաստանում արդեն շրջանառվում է «Օմիկրոն»-ի ամենավտանգավոր ու ամենավարակիչ տեսակը՝ «BA.2»-ը. ԱՆ
COVID-19-ի «Օմիկրոն» շտամն ունի 3 ենթատեսակ, որոնցից ամենավտանգավորն ու ամենավարակիչը «BA.2»-ն է: Այն արդեն շրջանառում է Հայաստանում: Առողջապահության նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել են ոլորտի մասնագետները:
Մասնագետները հայտնել են, որ անկախ կորոնավիրուսի դեպքերի նվազումից, Հայաստանը, ԵՄ չափանիշներով, դեռևս գտնվում է մուգ վառվող կարմիր գոտում:
Ոլորտի պատասխանատուները պատասխանել են լրագրողների հարցերին` ընդգծելով, որ COVID-19-ով նախկինում հիվանդացած լինելու փաստը և հակամարմինների առկայությունը հակացուցում չէ պատվաստվելու համար, քանի որ գրանցվում են նաև ծանր ընթացքով կրկնավարակի դեպքեր, իսկ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները, այդ թվում` բուստեր դեղաչափով, կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերն ու մահվան դեպքերը: