Միջազգային կազմակերպությունները լինում են լուրջ և անլուրջ․ քաղաքագետ
Միջազգային կազմակերպությունները լինում են լուրջ և անլուրջ։ Այս մասին ֆոյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը
«Անլուրջ կազմակերպությունները ի սկզբանե իրենց վրա կրում են ձախորդության խարանը, որովհետև տարիներ շարունակ չեն արձանագրում իրենց ծրագրային նպատակների իրականացման որևէ արդյունք։
Նրանք դառնում են քարոզչական փուչիկ, մկների ժողով։ Եվրոպական Միությունը դեպի արևելք ծավալվելու և ռուսական ազդեցությունը կրճատելու նպատակով ժամանակի ընթացքում Միությունից դուրս համագործակցային ձևաչափեր մշակեց, որոնցից մեկն էլ Արևելյան Գործընկերության ծրագիրն է, որին մասնակցում են Վեց երկիր, Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Բելոռուս և Մոլդովա։
Եվրանեսթ կոչվածը այս ծրագրի խորհրդարանական ֆորմատն է։ Թվարկված երկրների փաստացի հարաբերությունները միմյանց և ԵՄ հետ ամեն ինչ ասում է։ Ժամանակն է դուրս գալ այսպիսի կառույցներից, և հիշենք ինչպես էր Եվրանեսթը մեռել 44 օրյա պատերազմի ժամանակ։ Այսօրվա բողոքի ցույցը և ադրբեջանցի պատգամավորների դեմ ակցիային կարելի է ասել ... իբր ինչ, սուտի կառույցից ինչ եք ուզում»,- գրել է Քեռյանը։