Նիկոլաս Մադուրոն աջակցել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն աջակցություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կապված Մոսկվայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հետ, գրում է РИА Новости-ն։
Մադուրոն կոչ է արել դիվանագիտական ուղիներ փնտրել Դոնբասում լարվածության թուլացման համար։ Պուտինը փորձում է պաշտպանել խաղաղությունն իր տարածաշրջանում, ասում է Վենեսուելայի նախագահը։
«Աշխարհը կարծում է, որ Պուտինը ձեռքերը ծալած կնստի, այլ ոչ թե քայլեր ձեռնարկի իր ժողովրդին պաշտպանելու համար: Ուստի Վենեսուելան հայտնում է իր լիակատար աջակցությունը»,- հավելել է Մադուրոն։