Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է՝ երեք քաղաքներ կարող են Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկվել
Ռուսաստանը կանգ չի առնի Դոնբասում և կարող է հետագա հարձակում սկսել Ուկրաինայի տարածքում, հայտարարել են Ուկրաինայի հետախուզության ներկայացուցիչները նախագահական նստավայրում կայացած հանդիպման ժամանակ։ Այս մասին գրում է «Ուկրաինական ճշմարտությունը» պարբերականը։
«Ուկրաինական հետախուզությունը տեղեկություններ ունի այն մասին, որ Ռուսաստանը չի պլանավորում կանգ առնել Դոնբասում և ցանկանում է շարունակել ռազմական էսկալացիան։ Առաջին հերթին վտանգի տակ են Խարկովը, Խերսոնը և Կիևը։
Հանդիպմանը տեղեկություններ են հնչել առաջիկա երկու օրվա ընթացքում Դոնբասում իրավիճակի հավանական վատթարացման մասին։ Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Ռուսաստանի Դաշնությանը սահմանակից շրջաններում արտակարգ դրություն մտցնելու հարցը։ Վերջնական որոշումը, ըստ լրատվամիջոցների, կայացվել է փետրվարի 23-ի գիշերը։