Պուտինը խոսել է ռուսական նոր զենքի մասին, որը «հավասարը չունի աշխարհում»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձում հայտարարել է, որ մարտական հերթապահության մեջ է դրվել զենք, որը «հավասարը չունի աշխարհում»։
«Մենք կշարունակենք զարգացնել սպառազինության խոստումնալից համակարգեր, այդ թվում՝ հիպերձայնային և հիմնված նոր ֆիզիկական սկզբունքների վրա՝ ընդլայնելու առաջադեմ թվային տեխնոլոգիաների և արհեստական ինտելեկտի կիրառումը»,- ռուսական պետության ղեկավարի խոսքերը մեջբերում է ՌԲԿ-ն։
Նա նման համալիրներն անվանել է «ապագայի զենքեր», ինչը զգալիորեն մեծացնում է զինված ուժերի ներուժը։
Ռուսաստանի Դաշնության նախագահը խոստացել է շարունակել կատարելագործել բանակն ու նավատորմը, զինել դրանք «նորագույն տեխնոլոգիաներով»։