Կանադայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի դեմ
Կանադայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի դեմ՝ կապված Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման հետ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Վարչապետի խոսքով՝ Կանադան իր քաղաքացիներին արգելում է որևէ ֆինանսական գործունեություն իրականացնել Դոնեցկում և Լուգանսկում։ Երկիրը պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի խորհրդարանի անդամների նկատմամբ, ովքեր կողմ են քվեարկել Դոնբասի ճանաչմանը։
«Մենք կանադացիներին արգելում ենք գործարքներ կատարել ռուսական պետական պարտքի գնման հետ կապված, մենք լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառենք Ռուսաստանի երկու պետական բանկերի նկատմամբ և կարգելենք նրանց հետ ցանկացած ֆինանսական գործարք»,- ասել է Թրյուդոն։
Կանադայի վարչապետը նաև ասել է, որ Կանադան ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Եվրոպայում՝ «ցամաքում, ջրում և օդում»։