Էդ ո՞վ եղան էդ պաշտոնյաները, որ մեր ժողովրդի անվտանգության հետ խաղում են. Թաթոյան
Կառավարությունը պարտավոր է հրապարակային, մանրամասներով բացատրել, թե ինչ է նշանակում հայելային հետքաշումը, սա բոլորիս մեր ընտանիքների անվտանգությանը վերաբերող հարց է: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում սաց ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Ասել եք՝ հայելային հետքաշում, ես կոնկրետ կասկածի տակ եմ դնում ձեր դիրքորոշումը՝ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: Հրապարակեք ուրեմն: Ես այդ հարցերը տվել եմ, ասել եմ՝ սա այնքան անորոշ կոնցեպցիա է, կամ ինչու եք այդ բառերը՝ «հայելային հետքաշում», դրել Ադրբեջանի բերանը... Կամ որ ասում են զորքերի հայելային հետքաշում: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ զորքը ինչ է: Դա հո միայն ԶՈւ-ն չի՝ միջազգային իմաստով, դա սահմանապահ զորքերն են, ոստիկանության ծառայողներն են, կարող է նաև ԱԻՆ-ն ընկնել դրա տակ: Այսօր մեր սահմանապահ զորքերն ինչ բացառիկ դեր են կատարում: Գյուղերում մեկուսացումների պայմաններում սահմանապահ զորքերն են, չէ՞, առաջնահերթ օգնում: Ո՞ւր քաշենք էդ մարդկանց տանենք, այդտեղ թիկունք էլ չունենք, ո՞ւր ենք քաշելու, քանի՞ կմ ենք քաշելու: Աստված մի արասցե, մի դիվերսիա եղավ, մի բան եղավ: Ադրբեջանը շարունակում է ատելության, թշնամանքի քաղաքականությունը, մի գրամ անգամ չի նվազեցրել: Էդ ո՞վ եղան էդ պաշտոնյաները, որ մեր ժողովրդի անվտանգության հետ խաղում են: Եվ ինչպե՞ս կարող ես դու տարածքային իրավազորությունդ զիջել: Խաղուպա՞ր է դա»,- ասաց Թաթոյանը: