Դոնալդ Թրամփը Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման որոշումը փայլուն է անվանել
Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը փայլուն է, ասել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը The Clay Travis and Buck Sexton Show ամերիկյան ծրագրին տված հարցազրույցում։
Թրամփը խոստովանել է, որ Կրեմլի մոտեցումը «շատ խելամիտ» է համարում. «Երբ երեկ սա տեսա հեռուստատեսությամբ, ասացի. «Սա փայլուն է։ Պուտինը Ուկրաինայի մեծ մասն անկախ է հռչակում. Օ դա հրաշալի է։
Նա նշել է, որ Ռուսաստանը ամենահզոր խաղաղապահ ուժն է տարածաշրջանում։