Ադրբեջանցի պատգամավորներն այցելել են պարսկական Կապույտ մզկիթ
Հայաստանում այցով գտնվող Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորներն այցելել են Երևանի պարսկական Կապույտ մզկիթ։
Խորհրդարանի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության հանձնաժողովի նախագահ Թահիր Միրկիշիլին Facebook-ում կիսվել է մզկիթի լուսանկարներով։
Լուսանկարին կից նա գրառում է կատարել պարսկական մզկիթի մասին և նշել, որ իբր սա Երևանում պահպանված միակ ադրբեջանական հուշարձանն է։