Արդարադատության նախարարը շարժվում է վրեժխնդրության շարժառիթով. ՄԻՊ
Նախ եկեք հասկանանք, թե ինչ բառապաշարով է Արդարադատության նախարարը խոսում իր ելույթներում: Մասնավորապես, երկրում անհանդուժողականությունն ավելացնող, պոպուլիստական բառապաշարով, անգամ՝ ծանր վիրավորանքի հատկանիշներ կան: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Քանի որ ռիսկ է արել և մտել է մասնագիտական դաշտ ինձ հետ, ապա շատ լավ ես արել, մտել ես, ես հիմա կբացատրեմ՝ ինչի մասին է այս խոսքը: Արդարադատության նախարարը պարտավոր է իմանալ, որ ունի նախաքննություն և դատական քննություն, դատական վարույթ, որը նախաքննությունը չէ: Նախաքննությունն իրականացնում է պաշտոնատար անձ, որի անունը քննիչ է: Իսկ դատական վարույթն արդեն իրականացնում է դատարանը: Ինչպե՞ս կարող է նախաքննության հարցը դառնալ դատական գործ: Բա էդ Արդարադոտության նախարարն ինչպե՞ս էր իր նախորդ պաշտոնում գնահատականներ տալիս դատական գերծերի հետ կապված: Սա ի՞նչ քաղաքական ծառայություն է իրավապահ մարմիններին»,- նշեց Թաթոյանը:
ՀՀ ՄԻՊ-ի խոսքով՝ Արդարադատության նախարարը շարժվում է վրեժխնդրության շարժառիթով: